Վրաստանի տարածքով բեռնատարների տարանցման վճարը կբարձրանա 75%-ով
09.06.2022 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

NewsGeorgia-ի փոխանցմամբ՝ փոփոխությունները ներառվել են կառավարության որոշման մեջ։ Բեռնափոխադրողների համար նորացված սակագներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունիսի 20-ից։
Գործող օրենքի համաձայն՝ վճարումից ազատվում են միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք ծովային նավահանգստի տարածքից բեռներ են տեղափոխում մաքսային հսկողության մոտակա գոտի՝ 10 կմ շառավղով կամ հակառակ ուղղությամբ։
Փոփոխությունները երաշխավորում են, որ Վրաստանի եկամուտները բեռների տարանցումից կավելանան տասնյակ միլիոնավոր դոլարներով, նշում է BM.ge-ն։
2022 թվականի առաջին եռամսյակում երկրում տարանցիկ ճանապարհով անցած ապրանքների թիվը գերազանցել է 116 հազարը, իսկ բյուջեի մուտքերը կազմել են 23,2 միլիոն լարի։ Ըստ կանխատեսումների՝ 2023 թվականին Վրաստանի տարածքով կանցնի առնվազն 355 հազար բեռնատար, իսկ ընդհանուր եկամուտը կգերազանցի 130 միլիոն լարին։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: