Ֆասթ Կրեդիտը շարունակում է աջակցել մշակութային կենտրոնների զարգացմանը

09.06.2022 | 16:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Կրեդիտ
«Ֆասթ Կրեդիտ» ընկերությունը ստանձնել է Արամ Խաչատրյան համերգասրահի եւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան սանհանգույցների վերանորոգման եւ արդիականացման պատրաստակամությունը։

Երկու շենքերի սանհանգույցների վերանորոգումն իրականացվում է հայկական ոճով՝ օգտագործելով բացառապես հայկական քարեր՝ չխախտելով շենքերի ընդհանուր ճարտարապետական տեսքը: Նախկինում սանհանգույցները չեն ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հարմարություններ, նախագիծը լուծելու է նաեւ այդ խնդիրը:

«Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած Արամ Խաչատրյան համերգասրահն իր գործունեության ողջ ընթացքում հյուրընկալել է համաշխարհային հռչակ վայելող մենակատարների եւ նվագախմբերի, ինչը ենթադրում եւ պարտավորեցնում է ունենալ ոչ միայն հյուրընկալ եւ գեղեցիկ դահլիճ, այլեւ վերանորոգված եւ ներկայանալի ենթակառուցվածքներ։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը եւս ուներ արտասահմանյան հռչակավոր երաժիշտներին, ինչպես նաեւ մշտական հանդիսատեսին պատշաճ պայմաններում հյուրընկալելու խնդիր՝ կապված սանհանգույցների ոչ բարվոք վիճակի հետ: Շուտով Ֆասթ Կրեդիտի աջակցության շնորհիվ այդ խնդիրները երկու կառույցներում էլ լուծված կլինեն։ Մենք շարունակելու ենք մշտապես դիտարկել Հայաստանի մշակութային ոլորտի խնդիրները և մեր աջակցությունը շարունակական բնույթ է կրելու»,- ասել է Ֆասթ Կրեդիտի Խորհրդի նախագահ Վահե Բադալյանը:

Շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են, սանհանգույցները շուտով կհանձնվեն շահագործման:

Դիտում՝ 4855
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW