Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Վրաստանում աճել է ավելի քան չորս անգամ

09.06.2022 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #«Սաքստատ» #ներդրումներ
Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Վրաստանի տնտեսությունում այս տարվա առաջին եռամսյակում կազմել է ավելի քան $568 միլիոն, ինչը 4,3 անգամ ավել է, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում։

Անցած տարվա առաջին եռամսյակում այս ցուցանիշը կազմել էր $132,5 միլիոն, ասված է Վրաստանի «Սաքստատ» Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած զեկույցում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին ընդհանուր ներդրումներից ավելի քան $318,2 միլիոնը բաժին է ընկել վերաներդրմանը, իսկ $250,8 միլիոնը՝ բաժնետիրական կապիտալին։

2022 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում ամենամեծ ներդրողներ են եղել Իսպանիան ($196,1 միլիոն), Մեծ Բրիտանիան ($87,2 միլիոն) եւ Թուրքիան ($67,1 միլիոն):

Նշված ժամանակահատվածում միջոցների մեծ մասը ներդրվել է էներգետիկայում ($236,4 միլիոն), Վրաստանի ֆինանսական հատվածում ($111,1 միլիոն), անշարժ գույքում ($81,3 միլիոն) եւ վերամշակող արդյունաբերությունում ($37,4 միլիոն)։
Դիտում՝ 6950

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW