Ընտրություն կատարելու ժամանակը ԱՄՆ բիզնեսի համար

09.06.2022 | 09:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ Կոնգրես #Մայքլ Ուոլտց #օրինագիծ
Ամերիկացի օրենսդիրների երկկուսակցական խումբը օրինագիծ կներկայացնի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ եւ Սենատ, որը կարգելի Ռուսաստանի կառավարության հետ բիզնես վարող ընկերություններին ստանալ պետական պայմանագրեր ամերիկյան գերատեսչություններից:

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Washington Examiner թերթը, որի տրամադրության տակ է հայտնվել փաստաթղթի տեքստը։

«Եթե դուք անմիջականորեն գործեր եք վարում Ռուսաստանի կառավարության պայմանագրերով, ապա այլեւս չեք կարող բիզնես ունենալ ԱՄՆ կառավարության հետ: Էությունը կայանում է նրանում, որ եկել է ընտրություն կատարելու ժամանակը: Այս ընկերությունները պետք է ընտրություն կատարեն»,- պարբերականին ասել է նախաձեռնության հեղինակներից հանրապետական կոնգրեսական Մայքլ Ուոլտցը (Michael Waltz)։

«Սա իրականում ազդանշան է բոլոր ընկերություններին, որոնք բիզնես են վարում Ռուսաստանում։ Եթե դուք գործեր եք վարում Ռուսաստանի կառավարության հետ, ապա ձեզ չպետք է թույլատրվի եւ չի թույլատրվելու գործեր վարել [ԱՄՆ] Պաշտպանության նախարարության հետ»,- օրինակ է բերել նա եւ ընդգծել, որ օրինագիծն ուղղված չէ որեւէ կոնկրետ ընկերությունների դեմ։

Նշվում է, որ օրինագիծը նախատեսում է մի շարք բացառություններ։ Մասնավորապես, այն չի տարածվում մարդասիրական օգնության տրամադրման հետ կապված իրավիճակների վրա։ Բացի այդ, օրինագծով բացառվում են այն գործարքները, որոնք «անհրաժեշտ են Միացյալ Նահանգների ազգային շահերի ապահովման համար»:

Ուոլտցը նշել է, որ օրինագիծը կարող է չընդունվել որպես առանձին նախաձեռնություն, փոխարենը կարող է ներառվել որպես երկրի պաշտպանական բյուջեի ուղղում։ Միաժամանակ, կոնգրեսականն ընդգծել է, որ Սպիտակ տունը կարող է նաեւ ինքնուրույն կիրառել նմանատիպ արգելք։

Դիտում՝ 5820
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW