Orange-ը առաջարկել է ամենաբարձր գինը երրորդ օպերատոր դառնալու համար

06.10.2008 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. France Telecom ընկերությունը (Orange ապրանքանիշ) առաջարկել է ամենաբարձր գինը (51 մլն 500 հազ. եվրո)## Հայաստանի երրորդ բջջային օպերատորի արտոնագրի համար:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Հայաստանի տրանսպորտի եւ կապի նապարարությունում բացվել են բոլոր երեք մասնակիցների գնային առաջարկությունները պարունակող փաթեթները:

Շվեդական Tele2 ընկերությունը արտոնագրի համար առաջարկել է 41 մլն 600 հազ. եվրո, իսկ CEO Blackrock Communication-ը` 31 մլն 660 հազ. եվրո:

Այդպիսով, ամենաբարձր գինն առաջարկել է France Telecom-ը:

Մրցույթի հաղթողի անունը պաշտոնապես կհրապարակվի 2 օրից:

Դիտում՝ 5352

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW