Համաշխարհային բանկի (ՀԲ) վերլուծաբանները վերանայել են 2022 եւ 2023 թվականներին նավթի գների իրենց կանխատեսումները դեպի աճ՝ Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողության եւ Արեւմուտքի պատժամիջոցների ֆոնին, ասված է բանկի կանխատեսման մեջ:RBC-ի փոխանցմամբ՝ թարմացված կանխատեսումների համաձայն՝ 2022 թվականին մեկ բարել նավթի միջին գինը կարող է մոտենալ $140-ին։ Սա անբարենպաստ կանխատեսում է, որի իրականացումը վերլուծաբաններն ակնկալում են այն դեպքում, եթե Արեւմուտքը լրացուցիչ պատժամիջոցներ սահմանի էներգետիկ ոլորտի դեմ։ Ըստ հիմնական կանխատեսման՝ 2022 թվականին նավթի գները կկազմեն միջինում $100. այս սպասումները եւս վերանայվել են դեպի ավելացում (մոտ $24-ով):2023 թվականին, թարմացված կանխատեսմանը համաձայն, նավթի արժեքը կարող է աճել մինչեւ $110 դոլար մեկ բարելի դիմաց, հիմնական կանխատեսմամբ՝ մոտ $90։ 07.06.2022 | 15:07 Նավթը՝ $140․ Միջազգային բանկերը կիսվել են կանխատեսումներով նավթի գնի մասին «Սպասվում է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ի պատասխան ներխուժման, տեւական բացասական ազդեցություն կունենան հում նավթի եւ բնական գազի արդյունահանման վրա, քանի որ օտարերկրյա նավթային ընկերությունները հեռանում են, ներդրումները նվազում են, իսկ հասանելիությունն օտարերկրյա տեխնիկային սահմանափակվում է։ Սպասվում է, որ 2023 թվականին գները չափավոր կլինեն, քանի որ արտադրությունն աճում է այլ տեղերում, ներառյալ՝ ԱՄՆ-ում։ Այնուամենայնիվ, դրանք շատ ավելի բարձր կլինեն, քան նախկինում կանխատեսվել էր եւ էականորեն ավելի բարձր կլինեն վերջին հինգ տարիների միջին ցուցանիշից»,- ասված է կանխատեսման մեջ:Ընդհանուր առմամբ, 2022 թվականին էներգակիրների գները կաճեն 52%-ով, ինչը 47 տոկոսային կետով ավել է, քան նախկինում կանխատեսվում էր։Համաշխարհային բանկի կանխատեսումը ներառում է նաեւ Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) գնահատականները, ըստ որոնց, պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանից նավթի արտահանումը կարող է ժամանակավորապես նվազել օրական 2,5 միլիոն բարելով, ինչը կազմում է ռուսաստանյան արտահանման մոտ 30%-ը եւ համաշխարհային մատակարարումների մոտ 3%-ը: Միաժամանակ, IEA-ում կարծում են, որ դեֆիցիտը կարող է լրացվել դեպի այլ շուկաներ վերակողմնորոշվելու, նավթի պաշարների օգտագործման եւ, հնարավոր է, OPEC-ի անդամ երկրների կողմից արդյունահանման ավելացման հաշվին: Tweet Դիտում՝ 6312