Ռուսաստանում մշակվել է սխեմա՝ բանկերին սառեցված ակտիվներից ազատելու համար

07.06.2022 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #բանկեր #վերակազմակերպում
Պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանյան բանկերը կարող են մաքրել իրենց հաշվեկշիռները նոր սխեմայով, ասված է ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության պատրաստած օրինագծում, հաղորդում է RBC-ն։

«Օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողությունների բացասական հետեւանքները նվազեցնելու համար» իշխանությունների կողմից մշակված փոփոխությունները համաձայնեցվել են այլ նախարարությունների եւ գերատեսչությունների հետ, օրինագիծը հավանության է արժանացել օրենսդրական գործունեության կառավարական հանձնաժողովի կողմից եւ ներկայացվել կառավարության քննարկմանը, RBC-ին հայտնել է երկու աղբյուր:

Օրենքի նախագծի համաձայն՝ պատժամիջոցների ենթարկված բանկերը հնարավորություն կունենան իրականացնել ոչ ստանդարտ վերակազմակերպում՝ ձեւավորել նոր իրավաբանական անձ, դրան փոխանցել սահմանափակումների պատճառով սառեցված ակտիվները եւ, միաժամանակ, պասիվները՝ օտարերկրյա վարկատուների նկատմամբ պարտավորությունների տեսքով։ Դրանից հետո ոչ ռեզիդենտ հաճախորդների պարտքերի գծով բոլոր հաշվարկները կիրականացվեն միայն նոր ընկերության ակտիվների, այսինքն՝ սառեցվածների հաշվին։

Ինչպես նշվում է փաստաթղթում, փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օրենքը պաշտոնապես հրապարակելու օրվանից (նախագիծը քննարկելու բոլոր ընթացակարգերից հետո), սակայն պատժամիջոցների ենթարկված բանկերը կկարողանան վերակազմակերպվել մինչեւ 2023 թվականի հուլիսի 1-ը։ Վարկային հաստատություններն իրավունք կունենան ձեւավորելու առանձին իրավաբանական անձ (բայց ոչ բանկ)՝ բալանսից ակտիվները, գույքը եւ պարտավորությունները փոխանցելու համար։

Վերակազմակերպման պահից բանկն իրավունք կունենա հանրային տարածքում չհրապարակել իր ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ էական փաստեր:
Դիտում՝ 7101
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW