Ջենտիլոնի․ Բրյուսելում որոշումներ կայացնելը շատ դժվար է

04.06.2022 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պաոլո Ջենտիլոնի #Ռուսաստան #պատժամիջոցներ
Տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին հայտարարել է, որ Եվրամիությունը (ԵՄ) ներկայումս չի դիտարկում Ռուսաստանի նկատմամբ գազի էմբարգոյի հնարավորությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Եվրահանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ որեւիցե պատժամիջոցներ չեն բացառվում։ Բայց այսօր մենք չենք խոսում գազային շրջափակման մասին։ Թեման՝ Ռուսաստանին հարվածելն է, միաժամանակ, առանց ինքդ քեզ շատ վնաս պատճառելու»,- ասել է նա իտալական Stampa թերթին տված հարցազրույցում։

Ջենտիլոնիի խոսքով՝ պատժամիջոցների վեց փաթեթները «կործանարար ազդեցություն կունենան Ռուսաստանի տնտեսության համար»։

Մեկնաբանելով պատժամիջոցների վերջին փաթեթի ընդունումը՝ եվրահանձնակատարն ընդգծել է, որ «շատ դժվար է Բրյուսելում որոշումներ կայացնելը»։

«Կանոնները պետք է փոխվեն, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դա պարզ հասկացրել են, եւ ես ակնկալում եմ, որ Բեռլինը նույնպես կզբաղվի այս հարցով»,- ասել է նա:
Դիտում՝ 7776

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW