“Հայէկոնոմբանկը” ներդրել է իր ծառայությունների մասին տեղեկացնող նոր համակարգ

06.10.2008 | 13:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Հայէկոնոմբանկը” հայտարարել է շուրջօրյա տեղեկատվական համակարգի ներդրման մասին, որը թույլ է տալիս ստանալ## բանկի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունն առանց այն այցելելու:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Հայէկոնոմբանկի” մարքեթինգի ծառայությունում, բոլոր ցանկացողները 8686 կարճ հեռախոսահամարին զանգահարելով` կարող են ծանոթանալ բանկի ծառայությունների դրույքաչափերին եւ սակագներին, հաշվի բացման ու ընթացիկ սպասարկման սակագներին, տեղեկություն ստանալ ավանդների, վարկային համակարգի, պլաստիկ քարտերի եւ դրամական փոխանցումների մասին:

Բանկի նոր ծառայությունը նաեւ “Հայէկոնոմբանկի” մասնաճյուղային ցանցի ու աշխատաժամերի մասին տեղեկատվություն ստանալու հնարավորություն է ընձեռում:

Դիտում՝ 5650

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW