Հայաստանյան շուկա է մուտք գործել Եվրասիայում տվյալների մշակման կենտրոնների (DPC) խոշորագույն օպերատորներից մեկը՝ BitRiver ընկերությունը։ Հիմնադրվելով 2017 թվականին՝ BitRiver-ը ծառայություններ է մատուցում էներգետիկ եւ տեղեկատվական ենթակառուցվածքների սարքավորումների տեղադրման եւ միացման համար, ինչպես նաեւ առաջարկում է պատրաստի լուծումներ լայնածավալ էկո-մայնինգի, տվյալների կառավարման եւ բլոկչեյն գործառնությունների համար:«Հայաստանում մեր ընկերության հիմնական գործառույթը Հայաստանից հաճախորդների ներգրավելն է, ովքեր մեր ընկերության առաջարկած գերժամանակակից եւ արդյունավետ սարքերը կտեղադրեն BitRiver տվյալների կենտրոններից մեկում, ինչի արդյունքում հաճախորդը կկարողանա կրիպտոարժույթ արտադրել»,- նշել է Հայաստանում Bitriver պաշտոնական ներկայացուցչության տնօրեն Հրաչ Քեշիշյանը։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով բիթքոինի միջին շուկայական գինը՝ հաճախորդը հնարավորություն կունենա 1,5-3 տարում վերադարձնել սարքավորումներում ներդրված գումարները։ Նշվում է, որ կրիպտոարժույթի մայնինգի ամենահուսալի եւ առավել եկամտաբեր միջոցն արդյունաբերական մայնինգն է, որն իրականացվում է տվյալների մշակման մասնագիտացված կենտրոնների (DPC) միջոցով եւ թույլ է տալիս լայնածավալ մայնինգ անել կրիպտոարժույթը։«BitRiver-ը հենց արդյունաբերական մայնինգի ոլորտում է առաջարկում իր ծառայությունները։ Դրանց պայմանները մրցունակ են առաջին հերթին ՌԴ այն շրջանների շնորհիվ, որտեղ գտնվում են ընկերության տվյալների կենտրոնները՝ Իրկուտսկի մարզ, Կրասնոյարսկի երկրամաս, Բուրյաթիայի Հանրապետություն եւ այլն։ Տվյալների մշակման խոշոր կենտրոններում ներդրումները դառնում են համաշխարհային միտում, քանի որ էլեկտրաէներգիայի ինքնարժեքն անընդհատ աճում է, եւ միայն սեփական էներգետիկ ենթակառուցվածքով խոշոր կենտրոններն ունեն սակագնային նախապատվություններ։ Բացի այդ, կրիպտոարժութային ցանցերի հաշվողական հզորությունը (hashrate) արագորեն աճում է, շահավետ աշխատանքի համար անհրաժեշտ է օգտագործել նորարարական, թանկարժեք սարքավորումներ, որոնք կրկին հասանելի են տվյալների խոշոր կենտրոնների օպերատորներին»,- ասված է հաղորդագրության մեջ։Bitriver ընկերությունը ներկայումս հայ հաճախորդներին առաջարկում է ներդրումներ կատարել Հայաստանից դուրս գտնվող իրենց տվյալների կենտրոնների բազայում, սակայն հայաստանյան գրասենյակի տնօրենը տեղեկացրել է, որ տվյալների կենտրոնների կառուցման պլաններ կան նաեւ Հայաստանում։ «Նման մտքեր կան։ Զարգանալու ամենամեծ ներուժը, կարծում եմ, Հայաստանի հարուստ բնության օգնությամբ էլեկտրաէներգիայի ստանալն ու մայնինգի մեջ կիրառելն է։ Նաեւ բարձրադիր գոտիներում էլ ֆերմաների տեղակայումը արդյունավետ կլինի ցածր ջերմաստիճանի շնորհիվ, ինչը հնարավորություն կտա հեշտությամբ պահել սարքերը ճիշտ ջերմաստիճանի ներքո»,- նկատել է Հրաչ Քեշիշյանը։ Նաեւ, նրա խոսքով, Հայաստանում կրիպտոարժույթների ոլորտն այլ ոլորտների հետ մեկտեղ զարգացման մեծ ներուժ ունի։BitRiver տվյալների կենտրոնների ընդհանուր հզորությունը 300 ՄՎտ է: Ընկերությունը շարունակում է ավելացնել արտադրության ծավալները։ Ներկայումս BitRiver-ն ունի զրոյից կառուցված վեց սեփական տվյալների կենտրոն, եւս երեքը շահագործման կհանձնվեն մինչեւ այս տարվա վերջ: Տվյալների կենտրոններում աշխատում է ավելի քան 500 աշխատակից:BitRiver-ը հիմնականում աշխատում է ինստիտուցիոնալ հաճախորդների հետ ամբողջ աշխարհից: Ընկերությունը ներկայացված է Ռուսաստանում, ԱՄԷ-ում, Ղազախստանում, Չինաստանում, Հարավային Կորեայում, Ֆիլիպիններում, Պարագվայում, իսկ 2022 թվականի ապրիլից՝ Հայաստանում։«BitRiver-ը հուսալի եւ պրոֆեսիոնալ գործընկեր է, որն ի վիճակի է բավարարել ամենախստապահանջ մայների կարիքները»,- եզրափակել են ընկերությունում: Tweet Դիտում՝ 9480