Հունվար-մայիսին հավաքագրվել են 761.8 մլրդ դրամի հարկային եկամուտներ եւ պետտուրք

02.06.2022 | 10:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հարկային եկամուտներ
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ 2022 թվականի հունվար-մայիս ամիսների համար նախանշվել էր (պլանավորվել էր) հավաքագրման ենթակա 714.9 մլրդ դրամի հարկային եկամուտներ եւ պետական տուրք:

Ընթացիկ տարվա 5 ամիսներին փաստացի հավաքագրվել է 761.8 մլրդ դրամ, ինչը գերազանցում է նախանշված ցուցանիշը 46.9 մլրդ դրամով (6.6%-ով), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 143.4 մլրդ դրամով կամ 23.2%-ով:
Դիտում՝ 2446

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW