ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ընթացիկ տնտեսական վիճակը համարում է լավատեսական»:«2021 թվականին տնտեսական աճի ցուցանիշը նախատեսվածից ավել է եղել՝ 5.3%: Ի սկզբանե կանխատեսված է եղել 3,1%: Եկամտային մասը մենք գերակատարել ենք 147 մլրդ դրամով: Հարկեր/ՀՆԱ առումով ունեցել ենք պատմական աննախադեպ ցուցանիշ, երբ համախառն ներքին արդյունքի 22,7%-ն արձանագրել ենք հարկային եկամուտների ձեւով: Մինջնաժամկետում խնդիր ունենք այդ ցուցանիշը հասցնել 25%-ի: Դա, իհարկե, հեշտ չի լինելու, բայց ամեն դեպքում պիտի փորձենք լուծել»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: 31.05.2022 | 10:11 ԵԱԶԲ․ Հայաստանի տնտեսության աճն այս տարի կդանդաղի մինչեւ 1% Նա հայտնել է, որ 2021թ.-ի ընթացքում 146 մլրդ դրամի ԱԱՀ է վերադարձվել տնտեսվարողներին: 2021թ.-ին եկամտային հարկի հավաքագրումը կազմել է 459 մլրդ դրամ, եկամտային հարկի վերադարձը՝ 32 մլրդ 640 մլն դրամ: Անդրադառնալով հարկային եկամուտներին՝ կառավարության ղեկավարն ասել է. «Նախատեսել էինք մայիսին ունենալ 119 մլրդ դրամ հարկային եկամուտներ, բայց վստահաբար կարող ենք ասել, որ այսօր էլ ներառյալ՝ ունենք 128.2 մլրդ դրամ հարկային եկամուտ: Իսկ 2022թ.-ի հունվար մայիսին նախանշել էինք ունենալ 715 մլրդ դրամ եկամուտ, սակայն վստահ ենք, որ առաջին հինգ ամսվա տվյալներով 45 մլրդ դրամով կգերակատարենք այն ցուցանիշը, որն ի սկզբանե նախատեսված է եղել պետական բյուջեով»:Նրա խոսքով՝ «այս լավատեսության ֆոնն էականորեն բարելավում է այն ուղեւորահոսքերը, որոնք մենք այսօր ունենք: Ուղեւորահոսքերը դեպի Հայաստան էականորեն աճում են, ժամանողների եւ մեկնողների սալդոն դրական է՝ հօգուտ ժամանողների»: Tweet Դիտում՝ 2558