Երեւան /Մեդիամաքս/. Երեւանում կայացել է Softline ընկերության հայաստանյան ներկայացուցչության շնորհանդեսը##, որը ծրագրային ապահովման /ԾԱ/ արտոնագրման, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում ուսուցման եւ խորհրդատվության բնագավառում Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների առաջատար ընկերություններից է: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Softline-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Կարապետյանը շնորհանդեսի ժամանակ ասել է, որ Softline-ի մուտքը հայաստանյան շուկա կնպաստի Հայաստանում ծրագրային ապահովման ոլորտը արտոնագրային մակարդակի հասցնելուն: Նրա խոսքերով, տվյալ խնդիրն արդեն լուծված է ԱՊՀ բոլոր երկրներում, եւ այժմ Հայաստանի հերթն է: Softline-ի ԱՊՀ երկրների գծով մենեջեր Մաքսիմ Կարամիշեւը տեղեկացրել է, որ ընկերությունը 13 երկրներում շուրջ 3000 ԾԱ արտադրողների, այդ թվում` Microsoft, IBM, Citrix, Kaspersky, Symantec եւ ABBYY ընկերությունների ավտորիզացված գործընկերն է եւ պաշտոնական դիստրիբյուտորը: Մաքսիմ Կարամիշեւը նշել է, որ ընկերությունն ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի եւ ԱՊՀ մի շարք բուհերի հետ` հայտնելով Երեւանում ուսումնական կենտրոն ստեղծոլու` ընկերության մտադրությունների մասին: Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը շեշտել է Softline-ի կողմից ուսուցման եւ խորհրդատվության կարեւորությունը, ինչը, նրա խոսքերով, ծայրաստիճան կարեւոր է Հայաստանի համար: Tweet Դիտում՝ 6790