ԱՄՀ. Չինաստանը կմնա գլոբալ տնտեսության աճի կարեւոր շարժիչներից մեկը
30.05.2022 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ officelife.media

Անցած շաբաթ ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցները զգուշացրել են, որ աճող անորոշության պայմաններում համաշխարհային տնտեսության հեռանկարը մռայլ է:
«Մենք լրացուցիչ թույլ կողմեր ենք տեսնում համաշխարհային տնտեսության մեջ»,- շվեյցարական Դավոսում «Սինհուա»-ին ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաջին տեղակալ Գիտա Գոպինաթը: Ներկայացնելով չինական տնտեսության մասին իր տեսակետը՝ նա նշել է, որ եթե Չինաստանը կարողանա հաղթահարել համավարակի եւ այլ գործոնների հետեւանքով առաջացած «կարճաժամկետ խոչընդոտները», ապա «այն, անշուշտ, կմնա համաշխարհային տնտեսության աճի կարեւոր շարժիչներից մեկը»։
Ապրիլին Չինաստանը տուժել է COVID-19-ի նոր ալիքից, սակայն սպասվում է, որ երկրի տնտեսությունն աստիճանաբար կվերականգնվի՝ վարակի հետ կապված իրավիճակի բարելավման հետ մեկտեղ, ինչպես նաեւ տնտեսական աճին աջակցելու միջոցների արդյունավետության շնորհիվ:
Հունվար-ապրիլ ամիսներին Չինաստանում վերամշակող արդյունաբերության ոլորտում ներդրումները տարեկան կտրվածքով աճել են 12,2%-ով, ենթակառուցվածքներում՝ 6,5%-ով։
«Սա նշանակում է, որ ներդրումները կարեւոր աջակցություն կհաղորդեն տնտեսական աճին»,- ասել է Չինաստանի Վիճակագրական ազգային վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ֆու Լինհուեյը: Նրա կարծիքով՝ կան բազմաթիվ բարենպաստ պայմաններ տնտեսությունը կայունացնելու եւ ակնկալվող զարգացման նպատակներին հասնելու համար։
«Չինաստանի տնտեսության հիմնարար հիմքերը շարունակում են մնալ կայուն եւ երկարաժամկետ հեռանկարում բարելավման միտում ունեն: Տնտեսության վերափոխման, արդիականացման եւ տնտեսության բարձրորակ զարգացման ընդհանուր միտումը մնացել է անփոփոխ»,- նշել է նա։
«Միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում ես լավատեսորեն եմ տրամադրված Չինաստանի տնտեսության նկատմամբ»,- «Սինհուա» գործակալությանն ասել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կառավարիչ տնօրեն Բերգե Բրենդեն: Նա նշել է, որ Չինաստանի ՀՆԱ-ի կայուն աճը մեծ նշանակություն ունի համաշխարհային տնտեսության վերականգնման համար։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: