ՌԴ ԿԲ-ն թույլատրել է միջոցներ ներդնել ոչ ռեզիդենտների կանոնադրական կապիտալում

28.05.2022 | 12:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստանի բանկ #ոչ ռեզիդենտներ #կանոնադրական կապիտալ
Ռուսաստանի բանկը (ԿԲ) թույլատրել է միջոցներ ներդնել բարեկամական երկրների ընկերությունների կանոնադրական կապիտալում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կարգավորիչի հաղորդագրությունը։

«Ռուսաստանի ռեզիդենտները՝ մի շարք պայմանների պահպանմամբ, կկարողանան վճարել բաժնեմասերը, ավանդները եւ փայերը ոչ ռեզիդենտների ունեցվածքում, ինչպես նաեւ գործընկերության պարզ պայմանագրով մուծումներ կատարել օտարերկրացիների օգտին՝ առանց Ռուսաստանի բանկից նախապես անհատական թույլտվություններ ստանալու»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԿԲ-ում պարզաբանել են, որ այն ընկերությունը, ում օգտին կատարվում է վճարումը, պետք է լինի բարեկամական պետությունից, վճարումը պետք է կատարվի բարեկամական պետության արժույթով կամ ռուբլով։ «Ոչ ռեզիդենտի ունեցվածքում բաժնեմասի, ավանդի, փայի  կամ գործընկերության պարզ պայմանագրով մուծումների չափը չպետք է գերազանցի 10 միլիոն ռուբլին կամ դրա համարժեքն արտարժույթով»,- նշել է կարգավորիչը:

Եթե վերը նշված պայմանները կիրառելի չեն, ապա ռեզիդենտը, ինչպես նախկինում, պետք է ստանա հատուկ թույլտվություն Ռուսաստանի բանկից՝ գործարքն իրականացնելու համար:
Դիտում՝ 7224
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW