Միշուստինը՝ ՌԴ-ն թալանելու եւ դոլարի նկատմամբ վստահության անկման մասին
28.05.2022 | 11:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ntv

Նախօրեին ելույթ ունենալով «Ռուսաստանի առաջնորդներ» IV մրցույթի սուպերեզրափակիչի մասնակիցների առջեւ՝ նա նշել է, որ կառավարությունն այժմ շատ ակտիվ աշխատում է բարեկամական պետությունների հետ համագործակցության ուղղությամբ, որը վերաբերում է ազգային արժույթներով հաշվարկների հարցերին։ Միշուստինի խոսքով՝ գնալով ավելի շատ երկրներ միանում են ռուսաստանյան միջբանկային համակարգին։
«Իսկ դոլարն, ընդհակառակը, աստիճանաբար կորցնում է ներդրողների վստահությունը։ Բոլորը տեսնում են, որ Ռուսաստանը պարզապես թալանվել է։ Այդ դեպքում ինչո՞ւ առնվազն գումարը կամ պետական խնայողությունները պահել այդ արժույթով: Եվ այս հարցը, կարծում եմ, գնալով շատ երկրներ են տալիս»,- Միշուստինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումն ուղեկցվում է համակարգային սխալներով, խաթարում է վստահությունը միջազգային ֆինանսական համակարգի եւ պահուստային արժույթների նկատմամբ։
Միշուստինի խոսքով՝ Ռուսաստանից ու նրա քաղաքացիներից ակտիվների առգրավումը կասկածի տակ է դնում սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը, որի վրա հիմնված էին ողջ տնտեսական գիտությունը եւ բոլոր տնտեսական հարաբերությունները։
Ինչպես ընդգծել է Միշուստինը, «նման ապօրինությունների հետեւանքները դեռեւս շատ դժվար է ամբողջությամբ հաշվարկել, բայց դրանք արդեն իսկ օբյեկտիվորեն դրսեւորվում են» գնաճի, էներգիայի, ինչպես նաեւ սննդի գների բարձրացման եւ այլնի տեսքով։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: