Շոլց․ Չինաստանի վարկերի պատճառով աշխարհին ֆինանսական ճգնաժամ է սպառնում
28.05.2022 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ thetimes.co.uk

Կանցլերը պարզաբանել է, որ Գերմանիան իր գործողությունները համակարգում է արեւմտյան վարկատու երկրների՝ այսպես կոչված Փարիզի ակումբի անդամների հետ, եւ նրանց տեղեկացնում է վարկավորման մասին՝ նախկին սխալները չկրկնելու համար։ «Մեր անչափ մեծ հավակնություններից մեկն այն է, որ Չինաստանը ներառենք այն երկրների շարքում, որոնք բազմաթիվ վարկեր են տրամադրում նոր սխեմայով»,- նշել է Շոլցը:
«Իրականում լուրջ վտանգ կա, որ հաջորդ խոշոր պարտքային ճգնաժամը գլոբալ Հարավում կառաջանա այն վարկերի պատճառով, որոնք Չինաստանը տրամադրել է ամբողջ աշխարհում եւ պատշաճ կերպով չի վերահսկում դրանք, քանի որ այդ գործընթացում ներգրավված են մեծ թվով խաղացողներ»,- ընդգծել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:
«Դա թե՛ Չինաստանին, թե՛ գլոբալ Հարավին կարող է ներքաշել խոշոր տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի մեջ եւ, մեղմ ասած, անմասնակից չի թողնի ամբողջ աշխարհը»,- ասել է նա: Այս իրավիճակը փոխելը, ըստ Շոլցի, բավականին խնդրահարույց է։ Կանցլերը ուշադրություն է հրավիրել նաեւ եվրոպական «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) ներդրումային ծրագրի վրա:
Անցած տարվա դեկտեմբերին Եվրահանձնաժողովը հաստատել է Global Gateway ռազմավարությունը, որի շրջանակում նախատեսվում է հատկացնել €300 միլիարդ ամբողջ աշխարհում ենթակառուցվածքների զարգացմանը։ Այն պետք է դառնա ԵՄ-ի պատասխանը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: