Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: «Որպես ժամանակի պահանջներին եւ մարտահրավերներին հարմարվելու գործիք՝ մենք կարեւորում ենք ԵԱՏՄ անդամ-պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղեցույցների հետեւողական իրականացումը, որտեղ սահմանվում են մեր երկրների տնտեսությունների առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները։ Արդյունաբերական համագործակցության ակտիվացումը, համատեղ ձեռնարկությունների ու նորարարական նախագծերի զարգացումն ու իրականացումը, ինչպես նաեւ գիտատեխնիկական համագործակցությունը թույլ կտան կապել «գիտական հայտնագործություններ» - «արդյունաբերական ոլորտ» շղթան»,- ասել է նա։ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է վերջին ամիսներին համաշխարհային տնտեսության աննախադեպ ծավալներ եւ խորություն ստացած մարտահրավերների ռիսկերը նվազագույնի հասցնելու մեխանիզմների մշակումը․ «Մեր կարծիքով՝ նպատակահարմար է մտածել պիլոտային նախագծերի եւ համատեղ միջոցառումների մշակման մասին, որոնք ուղղված կլինեն առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը եւ կոոպերացիոն փոխգործակցության ամրապնդմանը»։ՀՀ վարչապետը նշել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների կայուն տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է ինտեգրացիոն գործընթացների զարգացման արդիական հարցերի շուրջ մշտապես համագործակցել գործարար համայնքի հետ։«Բիզնեսի շահերը հաշվի առնելու եւ առաջ մղելու, ծրագրերի իրականացմանը գործարար համայնքի մասնակցության ընդլայնման տեսակետից ցանկանում եմ առանձնացնել երեկ տեղի ունեցած Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում իրականացված աշխատանքը։ 26.05.2022 | 17:50 Փաշինյան. Տեխնոլոգիաների ոլորտը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար Կարեւոր եմ համարում հերթական անգամ ուշադրություն հրավիրել Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ լիարժեք ազատ առեւտրի համաձայնագրի շուտափույթ կնքման հարցում Հայաստանի շահագրգռվածության վրա։ Թեհրանի հետ ժամանակավոր համաձայնագրի գործունեության փորձը հստակ ցույց է տալիս իրանական շուկայի գրավչությունը եւ համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Այսօր մենք նաեւ նախատեսում ենք Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը տալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Tweet Դիտում՝ 4010