Պուտինը կարեւորել է ԵԱՏՄ-ում ֆինանսական սեփական մեխանիզմների ստեղծումը
27.05.2022 | 09:59 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ kpcdn.net

«Կարեւոր ենք համարում արագացնել երկխոսությունը միջազգային ֆինանսահաշվարկային սեփական մեխանիզմների թեմայի շուրջ, ներառյալ՝ բարեկամ երկրների բանկերի միջեւ անցումը SWIFT համակարգից դեպի ուղիղ թղթակցային կոնտակտների, այդ թվում՝ ՌԴ Կենտրոնական բանկի ֆինանսական հաղորդագրությունների համակարգի միջոցով»,- Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նրա փոխանցմամբ` ազգային արժույթներով հաշվարկների պրակտիկան ընդլայնվում է, «դրանց մասնաբաժինը Եվրասիական տնտեսական միության երկրների փոխադարձ առեւտրում արդեն հասել է 75%-ի»։
Ռուսաստանի նախագահը նաեւ կոչ է արել ամրապնդել համագործակցությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առանցքային ֆինանսավարկային կենտրոնների հետ։
Բացի այդ, Պուտինը հանդես է եկել Եվրասիական արտահանման կենտրոնի եւ առեւտրային տների ստեղծման, անդրսահմանային հատուկ տնտեսական գոտիների զարգացման գաղափարներով։
«Նպատակահարմար է զարգացնել Եվրասիական տարածաշրջանի համար ընդհանուր ինստիտուտները՝ ըստ աճի առանցքային դրույթների, ինչպես նաեւ մտածել Եվրասիական արտահանման կենտրոնի եւ առեւտրային տների ստեղծման ուղղությամբ, արագացնել աշխատանքը Եվրասիական վերաապահովագրական ընկերության ձեւավորման շուրջ, ուսումնասիրել անդրսահմանային հատուկ տնտեսական գոտիների զարգացման հարցը, անգամ՝ անդրազգային լիազորություններով»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: