Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին այս փուլում անհրաժեշտ է դիտարկել կազմակերպության շրջանակում սեփական դրամավարկային համակարգի ներդնումը։Այս մասին այսօր Բիշքեկում Եվրասիական տնտեսական առաջին համաժողովի լիագումար նիստում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։«Պետք է քննարկել նաեւ ԵԱՏՄ-ի շրջանակում ինքնուրույն դրամավարկային համակարգի կառուցումը»,- ասել է Մյասնիկովիչը։ Նրա խոսքով՝ Միության երկրներին անիմաստ է սահմանափակվել միայն ազգային արժույթներով հաշվարկներով։«Համաժողովն արդարացրեց ակնկալիքները՝ առաջարկելով ինտեգրման ամրապնդման ուղիներ, ինչը հնարավորություն կտա ապահովել ԵԱՏՄ-ի ինքնաբավությունը եւ անդամ երկրների տնտեսությունների սուվերեն զարգացումը»,- ամփոփելով միջոցառումը՝ նշել է Մյասնիկովիչը։ Tweet Դիտում՝ 6360