Evocabank-ը ներգրավել է $7.5 միլիոն շվեյցարական Symbiotics S.A. ընկերությունից

26.05.2022 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #շվեյցարական Symbiotics S.A
Evocabank-ը Symbiotics S.A. շվեյցարական ներդրումային ընկերության միջոցով ներգրավել է 7.5 միլիոն ԱՄՆ դոլար: Գումարը տրամադրվել է լյուքսեմբուրգյան Micro, Small & Medium Enterprises Bonds S.A.-ի՝ Symbiotics-ի կողմից հովանավորվող պարտատոմսերի թողարկման հարթակի կողմից:

Վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը: Սա կնպաստի երկրում նոր աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսական միջավայրի ու մրցակցության բարելավմանը, ինչպես նաեւ` տնտեսական ակտիվության աճին:

«Ուրախ ենք սկսել մեր առաջին համագործակցությունը Symbiotics-ի հետ՝ միկրո եւ ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում: Միկրո եւ ՓՄՁ ոլորտը Evocabank-ի հեռանկարային զարգացման ռազմավարական ուղղություններից մեկն է: Այս գործարքը վկայում է միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների կողմից Հայաստանի ֆինանսական համակարգի, մասնավորապես` Evocabank-ի հանդեպ առկա վստահության մասին: Հուսով ենք՝ մեր համագործակցությունը Symbiotics-ի հետ կլինի երկարատեւ եւ շարունակական»,- ասել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը:

«Մենք ուրախ ենք համագործակցություն սկսել Evoca-ի հետ, որը դինամիկ եւ նորարարական բանկ է: Դեռեւս 2008թ.-ից միկրո եւ փոքր բիզնեսի խթանման համար ներդրումներ կատարելով Հայաստանում՝ Symbiotics-ը 2021թ. բացեց տարածաշրջանային գրասենյակ Երեւանում, ինչը հաստատում է մեր ռազմավարական ուշադրությունը երկրի եւ տարածաշրջանի վրա: Մենք ուրախ ենք տեսնել, որ ավելի շատ բանկեր աջակցում են տեղական բիզնեսին գրավիչ ծառայությունների եւ տարատեսակ թվային առաջարկների միջոցով»,- նշել է Symbiotics-ի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կառավարիչ Ալեքսանդր Ֆանդոն:
 
Symbiotics-ի մասին

Symbiotics-ը շուկայի հասանելիությունն ապահովող առաջատար հարթակ է` միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների, ինչպես նաեւ զարգացող ու սահմանամերձ շրջաններում ցածր եւ միջին եկամուտ ունեցող տնային տնտեսությունների ֆինանսավորման համար: Սկսած 2005թ.-ից այն նախագծել եւ կնքել է 6.5 միլիարդ ԱՄՆ դոլարի 6,500 գործարք ավելի քան 520 ընկերությունների համար` գրեթե 95 զարգացող եւ սահմանամերձ շուկաներում: Այս ներդրումները ձեռք են բերվել ավելի քան 25 ֆոնդերի մանդատների եւ ավելի քան 50 երրորդ կողմ հանդիսացող մասնագիտացված ֆոնդերի կառավարիչների կողմից՝ ձեւավորելով նման գործարքների աճող էկոհամակարգ եւ շուկա:

Evocabank-ի մասին

Evocabank-ը Հայաստանի առաջին եւ միակ mobile-first բանկն է, որը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ եւ առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը 5-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Evocabank-ը ՀՀ-ում գրանցված առաջին առեւտրային բանկն է` 1990թ., եւ ներկայումս ունի գլխամասային գրասենյակ եւ 13 մասնաճյուղ:
Դիտում՝ 21352
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW