Չինաստանի Ժողովրդական բանկը (ԿԲ) կոչ է արել բանկերին ուժեղացնել տնտեսության իրական հատվածի աջակցությունը եւ բավարարել վարկերի նկատմամբ պահանջարկը, քանի որ երկրի տնտեսությունը բախվում է անբարենպաստ ճնշման:Այս մասին կարգավորիչ մարմնի ներկայացուցիչները հայտարարել են 24 խոշոր ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը։Կարգավորիչը նրանց խնդրել է «անել հնարավոր ամեն ինչ՝ տնտեսության հիմքերը կայունացնելու համար»։ ԿԲ-ն հորդորել է բանկերին լիարժեք օգտագործել տարբեր գործիքներ եւ աջակցել որակյալ տնտեսական աճին վարկավորման պատշաճ ավելացման հաշվին: Անշարժ գույքի շուկայում երկարատեւ անկումը կանխելու համար Կենտրոնական բանկը ֆինանսական հաստատություններին խնդրել է պահպանել այս ոլորտում վարկավորման կայուն աճ:Որպես ֆինանսական աջակցության առանցքային ուղղություններ ԿԲ-ն նշել է այնպիսի հատվածներ, ինչպիսիք են փոքր բիզնեսը, «կանաչ» էներգիան, տեխնոլոգիական նորարարությունները, էներգամատակարարումը եւ ենթակառուցվածքները: Կարգավորիչը նաեւ հանձնարարել է բանկերին հետաձգել վարկերի մարումը փոքր բիզնեսի, բեռնատարների վարորդների եւ համավարակի հետեւանքով տուժած մասնավոր անձանց համար՝ միաժամանակ արագացնելով ձեռնարկությունների եւ անհատների վարկավորումը: 21.05.2022 | 13:48 COVID-Zero-ն եւ Չինաստանի ու ԱՄՆ-ի դերերի հնարավոր փոփոխությունը «Խոշոր ֆինանսական կառույցները պետք է կատարեն իրենց պարտականությունները, օգտագործեն բոլոր ռեսուրսները վարկերի նկատմամբ պահանջարկին արդյունավետ արձագանքելու համար»,- ասված է Ժողովրդական բանկի հաղորդագրության մեջ։ Կարգավորիչը հայտարարել է, որ կաջակցի բանկերին՝ նվազեցնելու ֆինանսավորման արժեքը, ինչպես նաեւ կուժեղացնի փոքր բիզնեսին տրվող օգնությունը` տնտեսությունը եւ աշխատատեղերը կայունացնելու համար:«Տնտեսության մեջ բացասական ճնշումը շարունակում է ուժեղանալ, շուկայի շատ մասնակիցներ դժվարություններ են կրում, իսկ աշխատանքը փողերի եւ վարկերի հետ դարձել է ավելի բարդ, մռայլ եւ անորոշ»,- ասված է Չինաստանի Ժողովրդական բանկի հայտարարության մեջ: Tweet Դիտում՝ 5440