Ռուսաստանի Բանկի նախագահը երկրի տնտեսության համար նոր փուլ է ազդարարել

26.05.2022 | 15:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստանի Բանկ #Էլվիրա Նաբիուլինա
Ռուսաստանյան տնտեսության համար անհրաժեշտ է մշակել ռազմավարական որոշումներ, հայտարարել է Ռուսաստանի Բանկի (ԿԲ) նախագահ Էլվիրա Նաբիուլինան։

«Մարտավարական որոշումների ժամանակը մոտենում է ավարտին, եւ այժմ մենք պետք է մշակենք հենց ռազմավարական որոշումներ»,- ասել է Կենտրոնական բանկի ղեկավարը Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի համագումարում:

Նրա խոսքով՝ արեւմտյան պատժամիջոցների ներդրումից հետո առաջին ամիսները մարտավարական որոշումների ժամանակաշրջան էր, միջոցներն ուղղված էին պայքարելու այն խնդիրների դեմ, որոնք առաջացան, ինչպես ասում են՝ այստեղ եւ հիմա։ «Արդյունքում մեզ հաջողվեց պաշտպանել ֆինանսական կայունությունը եւ կանխել գնաճային գալարագծի զարգացումը»,- նշել է նա։

«Տնտեսությունը թեւակոխում է կառուցվածքային վերափոխումների շրջան եւ ֆինանսական միջոցների խիստ կարիք կունենա։ Միաժամանակ, պատժամիջոցների պայմաններում բանկերն իրենք աջակցության կարիք ունեն. սա եւ՛ կապիտալն է, եւ՛ ժամանակը, եւ՛ ավելի մեծ ճկունությունը՝ նոր բիզնես մոդելի որոշման համար»,- Նաբիուլինայի խոսքերն է մեջբերում RBC-ն:



ԿԲ ղեկավարի փոխանցմամբ՝ «առաջիկա եռամսյակները հեշտ չեն լինելու»։ «Քանի դեռ տնտեսությունը հարմարվում է, դժվար կլինի եւ՛ ընկերությունների, եւ՛ քաղաքացիների համար»,- նշել է նա։ Միաժամանակ, Նաբիուլինան ընդգծել է, որ կառուցվածքային վերափոխման գործընթացն «անվերջ չի լինի», եւ բիզնեսը նոր հնարավորություններ կգտնի։
Դիտում՝ 5806
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW