Ռուսաստանի ԿԲ-ն հիմնական տոկոսադրույքը իջեցրել է մինչեւ 11%
26.05.2022 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rg.ru

«Շաբաթական վերջին տվյալները վկայում են գների աճի ընթացիկ տեմպերի զգալի դանդաղման մասին: Գնաճային ճնշման թուլացմանը նպաստում է ռուբլու փոխարժեքի դինամիկան՝ բնակչության եւ բիզնեսի գնաճային սպասումների նկատելի նվազմանը զուգահեռ»,- նշել է ԿԲ-ն։
Ռուսաստանում տարեկան գնաճը ապրիլին հասել է 17,8%-ի, մայիսի 20-ի դրությամբ դանդաղել է մինչեւ 17,5%:
Միաժամանակ, Ռուսաստանի տնտեսության համար արտաքին պայմանները շարունակում են բարդ մնալ։ «Սա էապես սահմանափակում է տնտեսական ակտիվությունը։ Ֆինանսական կայունության համար ռիսկերը որոշ չափով նվազել են, ինչը հնարավորություն է տալիս մեղմացնել կապիտալի շարժի նկատմամբ վերահսկողության որոշ միջոցները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: