Վեճերն ուսումնասիրելու համար ԵԱՏՄ-ում նախատեսվում է ստեղծել արբիտրաժ

26.05.2022 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ալեքսանդր Շոխին #ԵԱՏՄ #արբիտրաժ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում նախատեսվում է ստեղծել միջազգային արբիտրաժ, տեղեկացրել է Ռուսաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը։

«Ներկայումս աշխատանքներ են տարվում Միության շրջանակում վեճերն ուսումնասիրելու համար միջազգային արբիտրաժ ստեղծելու նախաձեռնության ուղղությամբ։ Առևտրի համաշխարհային կազմակերպության վեճերը լուծող մարմինները երկար ժամանակ արգելափակված են ամերիկյան կողմից, ինչի պատճառով այդ կառույցի շրջանակում առևտրային վեճերը չեն դիտարկվում»,- ասել է Շոխինը՝ այսօր ելույթ ունենալով Բիշքեկում առաջին Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ։

«Ուստի մենք փնտրում ենք վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ։ Հասկանալի պատճառներով ներկայումս չենք կարող դիմել Ստոկհոլմի արբիտրաժին, Առևտրի պալատի արբիտրաժին, սակայն մեզ անհրաժեշտ են վեճերի լուծման մեխանիզմներ։ Այդ պատճառով նախաձեռնել ենք անկախ արբիտրաժային կենտրոնների ստեղծումը»,- Շոխինի խոսքերն է մեջբերում Finmarket-ը։
Դիտում՝ 4204
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW