Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շրջանակում սառեցրել է ռուսաստանցի գործարարների մոտ €10 միլիարդի ակտիվները։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել է գերմանական DPA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի (ԵՀ) տվյալները։Նշվում է, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության ֆոնին ռուսաստանցի գործարարները կորցրել են հասանելիությունը շքեղ զբոսանավերին, անշարժ գույքին եւ այլ ակտիվներին, որոնց ընդհանուր արժեքը կազմում է €10 միլիարդից մի փոքր պակաս։ Ընդգծվում է, որ ապրիլի 8-ի դրությամբ այդ թիվը կազմում էր ընդամենը €6,7 միլիարդ։Եվրահանձնաժողովը նախատեսում է այսօր ներկայացնել օրինագիծ, որը թույլ կտա բռնագրավել սառեցված ռուսաստանյան ակտիվները։ Հետագայում այդ միջոցները, ըստ DPA-ի, կարող են օգտագործվել Ուկրաինայի վերականգնման համար։ Նախօրեին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շեշտել էր, որ «ԵՄ-ն դրա համար պետք է շրջի ամեն մի քար եւ, եթե հնարավոր է, նույնիսկ օգտագործի ԵՄ-ում սառեցված ռուսաստանյան ակտիվները»:Ինչպես նշում է DPA-ը, մարտի սկզբին ստեղծվել է ԵՄ հատուկ ստորաբաժանում՝ Եվրամիության երկրների միջեւ ավելի լավ համագործակցություն ապահովելու եւ գործարարների ակտիվներին հետեւելու համար։ Մեկ ամիս անց ամփոփվեց առաջին արդյունքը. այդ ընթացքում ԵՄ երկրներում €29,5 միլիարդի ակտիվներ էին սառեցվել՝ €6,7 միլիարդը բաժին էր ընկել գործարարների ակտիվներին։ Այս գումարին ավելացել են ՌԴ կենտրոնական բանկի սառեցված ակտիվները։ 16.05.2022 | 11:46 ՌԴ գույքը բռնագրավելու գործընթացը հեշտացնելու համար ԵՄ-ն նոր կանոններ կներդնի Վերջերս Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը (Margaritis Schinas) հայտարարել էր, որ ԵՀ-ն կհեշտացնի գույքի բռնագրավման գործընթացը՝ ռուսաստանցիների դեմ պատժամիջոցներն առավել արդյունավետ կիրառելու համար:«Հանձնաժողովը շուտով առաջարկ կներկայացնի արդիականացնելու ԵՄ-ի գործող իրավական բազան ակտիվների բռնագրավման եւ վերադարձման համար՝ ուժեղացնելու ազգային իշխանությունների լիազորությունները՝ հետեւելու, սառեցնելու, բռնագրավելու եւ կառավարելու գույքը եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները»,- ասել էր նա։ Ներկայիս իրավական բազան բավականաչափ արդյունավետ չէ, ընդգծել էր Սխինասը՝ հավելելով, որ ԵՄ-ում նման եկամուտները կազմում են «առնվազն €139 միլիարդ, որից առգրավվում է միայն մեկ տոկոսը»։Այնուամենայնիվ, ինչպես վերջերս հայտարարել էր Գերմանիայի Ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները, Ուկրաինայի օգտին միջազգային պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիների ակտիվների բռնագրավման հարցը ենթակա է քննարկման, դրա հետ կապված դժվարությունները չափազանց լուրջ են, սակայն Գերմանիան բաց է Ռուսաստանի պետական ակտիվների առգրավման առաջարկների համար։ Tweet Դիտում՝ 5068