Ուկրաինայի օգտին միջազգային պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիների ակտիվների բռնագրավման հարցը ենթակա է քննարկման, դրա հետ կապված դժվարությունները չափազանց լուրջ են, սակայն Գերմանիան բաց է Ռուսաստանի պետական ակտիվների առգրավման առաջարկների համար։RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները։Ռուսաստանցի գործարարներին պետք է համոզել կամավոր «նպաստել Ուկրաինային հատուցումների վճարմանը», ասել է նա։ Լինդներն ընդգծել է. «Օրենքի գերակայության վրա հիմնված երկրները երաշխավորում են մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը»։«Այս մասին պետք է քաղաքական քննարկում ծավալվի։ Ես կցանկանայի մասնակցել դրան»,- ամփոփել է Գերմանիայի ֆինանսների նախարարության ղեկավարը։Մայիսի 17-ին Լինդները հայտարարել էր, որ «քաղաքական առումով բաց է» Ռուսաստանի Կենտրոնական բանկի արտաքին ակտիվները բռնագրավելու գաղափարի համար: Նա նշել էր, որ այս թեման արդեն քննարկվում է Եվրամիության եւ G7-ի երկրների շրջանում։ Միաժամանակ, նախարարը նշել էր, որ նույնիսկ ռուսաստանցի օլիգարխների դեպքում պետք է հիշել օրենքի գերակայությունը եւ ուշադիր ուսումնասիրել մասնավոր գույքի բռնագրավման հարցի մասին օրենսդրությունը։ 16.05.2022 | 11:46 ՌԴ գույքը բռնագրավելու գործընթացը հեշտացնելու համար ԵՄ-ն նոր կանոններ կներդնի Եվրամիությունը մտադիր է մայիսի 30-ին որոշում կայացնել Ուկրաինայի վերակառուցման համար հիմնադրամ (RebuildUkraine) ձեւավորելու մասին, որը կստեղծվի անորոշ չափով դրամաշնորհների եւ վարկերի հիման վրա՝ կորոնավիրուսի համավարակից հետո ԵՄ-ի վերականգնման համար հիմնադրամի օրինակով, գրել էր Reuters-ը՝ վկայակոչելով եվրոպական երկրների եզրահանգումների նախագիծը։ Ինչպես նշել էր գործակալությունը, ԵՄ-ն ուսումնասիրում է արգելափակված ռուսաստանյան ակտիվները որպես այս նախագծի ֆինանսավորման աղբյուր օգտագործելու հնարավորությունը։«Եվրախորհուրդը ողջունում է բռնագրավման համապատասխան միջոցներ ապահովելու ուղղությամբ ձեռնարկված ջանքերը, ներառյալ՝ հետագա ուսումնասիրության տարբերակները՝ ուղղված ռուսաստանյան սառեցված ակտիվների օգտագործմանը Ուկրաինայի վերականգնմանն աջակցելու համար»,- ասված է փաստաթղթի տեքստում։ Tweet Դիտում՝ 5131