Beeline-ը առեւտրային շահագործման է հանձնել 3G ցանցը

30.09.2008 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է երրորդ սերնդի շարժական հեռախոսակապի ցանցը (3G) առեւտրային## շահագործման հանձնելու մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “ԱրմենՏելի” մամլո ծառայությունում, նոր ծառայությունները հնարավորություն կընձեռեն արագացնել տվյալների փոխանցումը GPRS ծառայության բաժանորդների համար, ինչպես նաեւ կատարել ներցանցային տեսազանգեր:

Այս ծառայությունների դիմաց հավելյալ վճար չի գանձվելու.3G ցանցերում տվյալների փոխանցման, այդ թվում տեսահեռախոսակապից օգտվելու դեպքում, վճարումը կատարվելու է ըստ “GPRS փաթեթ” ծառայության պայմանների` բաժանորդի սակագնային պլանի համաձայն:

“ԱրմենՏելի” գլախավոր տնօրեն Նեյչո Վելիչկովն ասել է, որ “3G ծառայությունը հաղորդակցման նոր մակարդակ է եւ նոր մոտեցում կյանքին ու շարժունակությանը”:

Դիտում՝ 5480
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW