ՀՀ ԿԲ-ն խորհրդանշական նվերներ է հանձնել Եղիշե Չարենցի տուն-թանգարանին

24.05.2022 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ ԿԲ #Եղիշե Չարենցի տուն-թանգարան #հուշադրամ
Մայիսի 21-ին «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) ներկայացուցիչներն այցելել են Եղիշե Չարենցի տուն-թանգարան:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը ԿԲ անունից թանգարանին է նվիրել Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված երկու ոսկե հուշադրամ, Չարենցի դիմապատկերով 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամ և երկու հատ 100 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ:

Թանգարանին է փոխանցվել նաեւ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի նամակ-ուղերձը, որից հետո Եղիշե Չարենցի տուն-թանգարանի կողմից ՀՀ Կենտրոնական բանկին է հանձնվել շնորհակալագիր։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 14-ից ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ոսկե հուշադրամ։



Հուշադրամի դիմերեսին պատկերված է Չարենցին նվիրված «Ամբոխները խելագարված» հուշարձանային կոմպոզիցիայից (քանդակագործ՝ Ն. Նիկողոսյան, ճարտարապետ՝ Ջ. Թորոսյան, 1985 թ.):

Դարձերեսին պատկերված է դրվագ Չարենցի հուշարձանից (քանդակագործ՝ Ղ. Չուբարյան, 1957 թ.) եւ նրա ստորագրությունը: Էսքիզների հեղինակներն են՝ Լուսինե Լալայանը (դիմերես) եւ Էդուարդ Կուրղինյանը (դարձերես): Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի տեխնիկական չափանիշները․ անվանական արժեքը՝ 10 000 դրամ, մետաղը՝ 900 հարգի ոսկի, քաշը՝ 8,6 գ, թողարկման քանակը՝ 300 հատ։
Դիտում՝ 4373

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW