Ածխաջրածինների բարձր գներով վաճառքից արտահանման եկամուտների ներհոսքը եւ ռուբլու ամրապնդումը, այդ թվում՝ ներքին արժութային սահմանափակումների պատճառով, կրում են տնտեսության «հոլանդական հիվանդության» ռիսկերը, երբ բարձր փոխարժեքը հանգեցնում է բարձր տեխնոլոգիական ոլորտների ետ մնալուն եւ երկարաժամկետ հեռանկարում ապրանքների թանկացմանը։RBC-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել տնտեսական գիտությունների դոկտոր, Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Դենիս Դոմաշենկոն ՌԴ գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտում կայացած «Արտաքին մարտահրավերները ռուսաստանյան տնտեսության համար» կլոր սեղանի ընթացքում։Հոլանդական հիվանդությունը կամ Գրոնինգենի էֆեկտը ենթադրում է ազգային արժույթի կտրուկ ամրապնդում մեկ գերիշխող ոլորտից ապրանքների արտահանման սրընթաց աճի հաշվին: Ամենից հաճախ դա վերաբերում է ածխաջրածնային հումքին։ «Հոլանդական հիվանդությունը» հանգեցնում է նրան, որ սկզբում արտարժույթի ներհոսքը նվազեցնում է երկրում գնաճը, սակայն, միաժամանակ, դանդաղեցնում է այլ ճյուղերի զարգացումը եւ խոչընդոտում տնտեսական աճին, ինչն ապագայում հղի է գների կտրուկ աճով։Այս հասկացությունը հայտնվել է 1977 թվականին Economist ամսագրի հոդվածում, որտեղ նկարագրվում էին 1950-ականների սկզբին հոլանդական Գրոնինգեն նահանգում խոշոր գազի հանքավայրի զարգացման հետեւանքները: Գազի արտահանման կտրուկ ավելացումը բարձրացրեց բնակչության եկամուտների մակարդակը հոլանդական գուլդենի ամրապնդման հաշվին, ավելացավ ներմուծվող ապրանքների պահանջարկը։ Արդյունքում, ազգային արդյունաբերությունը ուժեղ անկում ապրեց օտարերկրյա արտադրողների հետ մրցակցելու անկարողության եւ ֆինանսավորման բացակայության պատճառով (ներդրումներն ուղղվում էին երկրաբանական ուսումնասիրություններին): Երկրում աճեց գործազրկության մակարդակը, նվազեց տնտեսական ներուժը, թուլացավ ազգային արժույթը։ Այժմ Հոլանդիան ինքն է վառելիք գնում, թեեւ 1990-ականներին այն Եվրոպայի ամենախոշոր գազ արտահանողներից մեկն էր։ 21.05.2022 | 10:38 ՌԴ ԿԲ ներկայացուցիչը նկարագրել է Ռուսաստանի «որոգայթներով լի» ճանապարհը Օրերս ՌԴ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Կիրիլ Տրեմասովը կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանի տնտեսությունը կմոտենա 1990-ականների դարաշրջանին, երբ ռուսաստանյան ընկերությունները ժամանակի ընթացքում կսկսեն վերադառնալ համաշխարհային տնտեսություն, սակայն տեխնոլոգիապես ավելի քիչ զարգացած կլինեն եւ չեն կարողանա մրցակցել օտարերկրյա խաղացողների հետ:«Ռուսաստանյան ընկերությունների համար ամենամեծ խնդիրները կարող են առաջանալ նույնիսկ ոչ թե հիմա, երբ գործում են պատժամիջոցները, օտարերկրյա կապիտալը հեռանում է Ռուսաստանից, իսկ ՌԴ տնտեսությունն ինքնին «փակվում է», այլ ավելի ուշ, երբ այդ ընկերությունները կվերադառնան համաշխարհային տնտեսություն. դառնալով տեխնոլոգիապես ավելի քիչ զարգացած՝ դրանք այլեւս չեն կարողանա մրցակցել արտասահմանյան ընկերությունների հետ, եւ տնտեսությունն ավելի շատ կնմանվի 1990-ականների դարաշրջանին»,- նշել էր Տրեմասովը: Tweet Դիտում՝ 12520