Ռուբլին, ամենայն հավանականությամբ, չորրորդ եռամսյակում կկայունանա մեկ դոլարի դիմաց 70-ից բարձր մակարդակում, իսկ 2022 թվականին դոլարի միջին փոխարժեքը կգրանցի 73 ռուբլի ցուցանիշը։Forbes ամսագրի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է SberCIB Investment Research-ի գլխավոր տնտեսագետ Անտոն Ստրուչենեւսկին։ Գարնան սկզբին դոլարը ռուբլու նկատմամբ հասել էր պատմական առավելագույնին. մարտի 10-ին Մոսկվայի բորսայում այն կազմել էր 121,5 ռուբլի։ Այդ ժամանակվանից Մոսկվայի բորսայում ամերիկյան արժույթի արժեքը կրկնակի նվազել է։Ստրուչենեւսկու խոսքով՝ ռուբլին վերականգնվել է Ռուսաստանի վճարային հաշվեկշռի շնորհիվ։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2022 թվականի առաջին չորս ամիսների արդյունքներով ընթացիկ գործարքների հաշվի դրական սալդոն կազմել է $95,8 միլիարդ: Հաշվի առնելով, որ առաջին եռամսյակի վերջի դրությամբ ցուցանիշը եղել է $58,2 միլիարդի մակարդակում, ապրիլին այն հասել է Ռուսաստանի հետխորհրդային ամբողջ պատմության ընթացքում ռեկորդային ամսական ցուցանիշի՝ 37,6 միլիարդի:Փետրվարից ի վեր ընթացիկ գործարքների հաշվի դրական սալդոն աճել է ներմուծման նվազման, հումքի գների կտրուկ աճի, ծառայությունների ներմուծման անկման եւ շահաբաժինների ու տոկոսների վճարումների նվազման հաշվին, նշել է Ստրուչենեւսկին:Ավելի քան երկու տարվա ընթացքում ռուբլու առավելագույն ամրապնդումը, ըստ փորձագետի, հետեւանք էր արտահանումից արտարժույթի զգալի ներհոսքի՝ էներգակիրների բարձր գների, պատժամիջոցների եւ լոգիստիկ խնդիրների պատճառով ներմուծման անկման, ինչպես նաեւ կապիտալի շարժի նկատմամբ սահմանափակումների պահպանման ֆոնին: Նա հնարավոր է համարել, որ հաշվի առնելով հումքի գների թանկ լինելու շարունակվող միտումը, ռուբլու ամրապնդումը կարող է շարունակվել մինչեւ 60, եւ, հնարավոր է, ավելի ցածր՝ մինչեւ երկրորդ եռամսյակի ավարտը։ Սակայն, քանի որ ներմուծումը, ամենայն հավանականությամբ, կսկսի վերականգնվել երրորդ եռամսյակում, իսկ Կենտրոնական բանկը կարող է թուլացնել կապիտալի շարժի նկատմամբ վերահսկողությունը, չորրորդ եռամսյակում ռուբլու փոխարժեքը, հավանորեն, կկայունանա 70 ցուցանիշից բարձր մակարդակում, իսկ տարվա համար դոլարի միջին գինը կկազմի շուրջ 73 ռուբլի:ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը կանխատեսում է, որ մայիսին կավարտվի ռուբլու կայուն ամրապնդման շրջանը, գրել է «Վեդոմոստի»-ն։ Գերատեսչության կանխատեսման համաձայն՝ դեկտեմբերին դոլարը կարժենա 76,4 ռուբլի։ Tweet Դիտում՝ 8356