ՌԴ ԿԲ-ն այսօրվանից մեղմացնում է արտարժույթի վաճառքի սահմանափակումները

20.05.2022 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ ԿԲ #արտարժույթ #վաճառք
Մայիսի 20-ից ռուսաստանյան բանկերը կարող են ֆիզիկական անձանց կանխիկ արտարժույթ վաճառել առանց սահմանափակումների, բացառությամբ եվրոյի եւ դոլարի, դրանց համար վաճառքի հատուկ ընթացակարգը կգործի մինչեւ սեպտեմբերի 9-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Բանկի (ԿԲ) մամուլի ծառայությունը։

«ԱՄՆ դոլարի եւ եվրոյի կանխիկ վաճառքի գործող սահմանափակումները պահպանվում են՝ մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 9-ը քաղաքացիները կարող են գնել միայն այն ԱՄՆ դոլարն ու եվրոն, որոնք մուտքագրվել են բանկերի դրամարկղներ 2022 թվականի ապրիլի 9-ից»,- նշված է հաղորդագրության մեջ։ Նախկինում այս սահմանափակումները վերաբերում էին կանխիկ արտարժույթի բոլոր տեսակներին, պարզաբանել են Կենտրոնական բանկում։

Մարտին, ռուբլու փոխարժեքի բարձր անկայունության ֆոնին, Ռուսաստանի Բանկը որոշեց սահմանափակել վարկային հաստատությունների՝ քաղաքացիներին կանխիկ արտարժույթ վաճառելու հնարավորությունը։ Ապրիլի 18-ից կարգավորիչը մեղմացրել էր սահմանափակումները, եւ մինչեւ սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ստացել են քաղաքացիներին կանխիկ արտարժույթ վաճառելու իրավունք, ինչը, սակայն, վերաբերում է միայն այն արտարժույթին, որը բանկերի դրամարկղներ է մուտքագրվել ապրիլի 9-ից։
Դիտում՝ 5633
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW