Բանկերը կբարձրացնեն տոկոսադրույքները, կարծում է “Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան” բանկի ղեկավարը
29.09.2008 | 10:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Մոտ ժամանակներս Հայաստանի բոլոր բանկերը կբարձրացնեն վարկերի## եւ ավանդների տոկոսադրույքները, ասել է “Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան” բանկի գլխավոր տնօրեն Թիմ Սլեյթերը:
Պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հարցին` Թիմ Սլեյթերն ասել է, որ ԿԲ նախագահը օրերս հանդիպել է Հայաստանի առեւտրային բանկերի ղեկավարներին եւ հայտնել տոկոսադրույքների սպասվելիք բարձրացման մասին:
“Պատճառն այն է, որ ԿԲ-ը փորձում է կանխել ինֆլյացիայի աճը: Այդ նպատակին հասնելու ամենալավ միջոցը վերաֆինանսավորման տոկոսադրույքների աճն է, եւ բանկերը պետք է արձագանքեն ԿԲ-ին ազդանշաններին”,- ասել է Թիմ Սլեյթերը:
ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը խուսափել է գնահատականներ տալ, թե Հայաստանի բանկային համակարգում տոկոսադրույքները որքան կբարձրանան` նշելով, որ դա կախված է շատ գործոններից, գլխավորապես` բանկային փոխառությունների աղբյուրներից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: