Միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX տիեզերական ընկերությունը գնահատվել է ավելի քան $125 միլիարդ երկրորդային շուկայի գործարքների հաշվին եւ դարձել ամենաթանկ ստարտափն ԱՄՆ-ում եւ երկրորդը աշխարհում՝ չինական Bytedance-ից (TikTok-ի գլխամասային կառույց) հետո՝ $140 միլիարդ արժողությամբ:Այս մասին հաղորդում է RB.ru-ն՝ վկայակոչելով գործարքների մանրամասներին ծանոթ Reuters-ի աղբյուրները։ Այսպիսով, SpaceX-ն առաջ է անցել ամերիկյան ֆինտեխ հսկա Stripe-ից. առաջինի գնահատումը $10 միլիարդով ավել է, քան երկրորդինը: SpaceX-ի եւ Stripe-ի վերջին գնահատումը հիմնված է երկրորդային շուկայում կատարված գործարքների տվյալների վրա:SpaceX-ի բաժնետոմսերը թանկացել են՝ հասնելով մեկ բաժնետոմսի համար մոտ $72-ի, մինչդեռ 2021 թվականի հոկտեմբերին դրանք վաճառվում էին $56-ով, այն ժամանակ SpaceX-ը դարձավ «հեկտոկորն», այսինքն՝ ընկերություն, որի արժեքը գերազանցում է $100 միլիարդը։SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, ով մոլորակի ամենահարուստ մարդն է՝ ավելի քան $226 միլիարդ կարողությամբ, տնօրինում է SpaceX-ի 44% բաժնետոմսերը: Tweet Դիտում՝ 4213