Մինչեւ 2027թ. ՌԴ էներգակիրներից անկախանալու համար ԵՄ-ին €300 մլրդ կպահանջվի

18.05.2022 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Ուրսուլա ֆոն դեր Լեյեն #ՌԴ էներգակիրներ
Եվրամիությանը (ԵՄ) կպահանջվեն €300 միլիարդի լրացուցիչ ներդրումներ եւ էներգիայի սպառման 13% կրճատում՝ մինչեւ 2027 թվականը ռուսաստանյան էներգակիրներից անկախ դառնալու համար:

Այս մասին այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ներկայացնելով Եվրահանձնաժողովի լրամշակված ծրագիրը՝ մինչեւ 2027 թվականը հրաժարվելու ռուսաստանյան էներգետիկ ռեսուրսներից։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ֆոն դեր Լեյենը նաեւ ներկայացրել է մի շարք միջոցներ, որոնք ուղղված են այդ թվում ԵՄ ռազմական հզորության ամրապնդմանը, ինչպես նաեւ Ուկրաինային օգնելուն.

- ԵՄ-ն առաջարկում է Միության երկրների կողմից էներգառեսուրսների համատեղ գնումներ՝ մրցակցությունից խուսափելու եւ ՌԴ մատակարարումներից հրաժարվելու համար,

- Միության երկրները պետք է անցնեն նաեւ ռազմական տեխնիկայի եւ սպառազինության համատեղ գնումների։

- Միության երկրները հայտարարել են առաջիկա տարիներին իրենց պաշտպանական ծախսերի €200 միլիարդով ավելացման մասին:

- Եվրահանձնաժողովն առաջարկում է 2022 թվականին Ուկրաինային հատկացնել մինչեւ €9 միլիարդ մակրոֆինանսական օգնություն, ինչպես նաեւ վերակառուցման ծրագիր՝ ուղղված, մասնավորապես, երկրում բարեփոխումներին։

- Եվրահանձնաժողովն առաջարկում է 2025 թվականից պարտավորեցնել արեւային պանելներ տեղադրել բոլոր առեւտրային եւ հասարակական շենքերի, իսկ նոր բնակելի շենքերի վրա՝ 2029 թվականից։
Դիտում՝ 5544

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW