HSBC խմբում կադրային կրճատումները Հայաստանի վրա չեն անդրադառնա

29.09.2008 | 10:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. HSBC խմբում կադրային կրճատումները Հայաստանի վրա չեն անդրադառնա, ասել է “Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան” բանկի գլխավոր տնօրեն Թիմ Սլեյթերը:

Թիմ Սլեյթերն այդ մասին ասել է` ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով մեկնաբանելով մոտ ժամանակներս աշխատակիցների թիվը 4%-ով կրճատելու HSBC խմբի ծրագրերը:

Թիմ Սլեյթերի խոսքերով, կրճատումները հիմնականում կանդրադառնան խմբի լոնդոնյան ներդրումային բանկերի եւ այլ ֆինանսական կենտրոնների վրա:

Դիտում՝ 6051

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW