Գերմանական Deutsche Bank-ը խզել է հարաբերությունները ռուսաստանյան մի շարք բանկերի հետ, որոնք իր մոտ ունեին եվրոյով բացված թղթակցային հաշիվներ։ Այս մասին RBC-ին հայտնել են ֆինանսական շուկայում երկու աղբյուր։Deutsche Bank-ը 2022 թվականի մարտի կեսին ծանուցում է ուղարկել ռուսաստանյան բանկերին ապրիլի 8-ին հաշիվները փակելու մասին, փաստացի հաշիվներն աշխատել են մինչեւ ապրիլի 7-ը ներառյալ եւ փակվել ապրիլի 20-ին, RBC-ին ասել է զրուցակիցներից մեկը։ Նա հավելել է, որ որոշումը վերաբերել է բազմաթիվ խոշոր վարկային հաստատություններին։Երկրորդ աղբյուրը հաստատել է, որ Deutsche Bank-ը դեռեւս մարտին փակել է պատժամիջոցների տակ չգտնվող բանկերի հաշիվները: «Ներկայումս Deutsche Bank-ը մի քանի թղթակցային հաշիվ ունի ռուսաստանյան փոքր բանկերում, որոնք չունեն մեծ պահանջարկ եւ քիչ գործարքներ են կատարում»,- ասել է նա՝ հավելելով, որ երբ բանկի գործարքների թիվն ավելանում է, Deutsche Bank-ը փակում է հաշիվը։2022 թվականի մարտին Deutsche Bank-ը դատապարտեց Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում եւ որոշեց լքել երկիրը ու չգործարկել ՌԴ-ում նոր նախագծեր։ 07.05.2022 | 09:40 Raiffeisen Bank International-ը դադարեցրել է հարաբերությունները մի շարք ՌԴ բանկերի հետ Հիշեցնենք, որ Ավստրիական Raiffeisen Bank International (RBI) բանկային խումբը՝ ռուսաստանյան Raiffeisenbank-ի մայր կառույցը, եւս դադարեցրել էր հարաբերությունները ՌԴ մի շարք բանկերի հետ, որոնք RBI-ում ունեին բացված թղթակցային հաշիվներ:Բանկային շուկայում RBC-ի աղբյուրը հայտնել էր, որ RBI-ը նամակներ է ուղարկել Ռուսաստանում իր հաճախորդ բանկերին՝ զգուշացնելով եվրոյով հաշիվների փակման մասին: Նրա խոսքով՝ այդ վարկային հաստատություններից մեկը եղել է «Տինկոֆ Բանկ»-ը։ Tweet Դիտում՝ 3892