ՀՀ ԿԲ աջակցությամբ կայացել է Ֆաբ Լաբ Հայաստան-Դիլիջանի բացման արարողությունը

18.05.2022 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ ԿԲ #Ֆաբ Լաբ
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) աջակցությամբ կայացել է Ֆաբ Լաբ Հայաստան-Դիլիջանի բացման արարողությունը, որի ընթացքում ներկայացվեց Թվային արտադրությունը եւ Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի կողմից իրականացվող (MIT) Ֆաբ Ակադեմիայի ծրագիրը:

Միջոցառման ընթացքում Ֆաբ Լաբ Հայաստան-Դիլիջանի թիմի անդամները ներկաներին ծանոթացրել են վիրտուալ եւ նյութական տիրույթներում իրենց իրականացրած աշխատանքներին ու ծրագրերին:

Ֆաբ Լաբ Connect-ի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր, Ֆաբ Լաբ դպրոցի համահիմնադիր Սիմոն Ամբերը, Ֆաբ Լաբ դպրոցի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր, Ֆաբ Լաբ Connect-ի համահիմնադիր Նադեր Շատերյանը իրենց ելույթներում ներկայացրել են Հայաստանում Ֆաբ Լաբի կայացման եւ հեռանակարների իրենց տեսլականը։

Ֆաբլաբը Հայաստանում «խելացի» լաբորատորիաների ներդրման բացառիկ, լայնածավալ ազդեցության ծրագիր է, որը թույլ է տալիս կրթությունը դարձնել կիրառական: Հայաստանը, միանալով ֆաբլաբի ցանցին, դառնում է աշխարհի լավագույն տեխնիկական բուհի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջազգային կրթական հսկա ցանցի անդամ, հնարավորություն ստանում օգտվելու այն հմտություններից, գիտելիքից եւ փորձից, որոնք ստեղծվել են ցանցի անդամ լաբորատորիաներում:

Ֆաբ Լաբը «խելացի» լաբորատորիա է, որը հնարավորություն է ընձեռում աշակերտներին եւ ուսանողներին կատարել տարբեր հետազոտություններ`կապված ոչ միայն տեխնոլոգիական նորարարությունների, այլեւ նոր բիզնես մոտեցումների, ռոբոտաշինության, դիզայնի, ճարտարապետության, գյուղատնետեսական եւ առողջապահության սարքավորումների ուսումնասիրման հետ։
Դիտում՝ 3094

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW