Ամերիաբանկի եւ իտալական Banca Popolare di Sondrio բանկի համատեղ նախագիծը, որն ուղղված է ջրային եւ էներգետիկ ռեսուրսների պահպանմանը, արժանացել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Տարվա գործարք 2021. Կանաչ առեւտուր» մրցանակին:Այդ մասին հայտարարվել է ՎԶԵԲ-ի 2022թ. ամենամյա ժողովի եւ գործարար համաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում: Առանձին մրցանակաբաշխության ժամանակ հատուկ ուշադրության արժանացան Կանաչ առեւտրի խթանման ծրագրի (ԱԽԾ) առավել ակտիվ մասնակից բանկերը:Այս համատեղ ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել եւ տեղադրվել շշալցման ժամանակակից հոսքագիծ, որի շնորհիվ կարելի է ապահովել Հայաստանի 440 տնային տնտեսությունների կողմից սպառվող մաքուր ջրի տարեկան ծավալին համարժեք խնայողություն:Ամերիաբանկի առեւտրի ֆինանսավորման կենտրոնի ղեկավար Սուրեն Քոչարյանը նշել է. «Սա ՎԶԵԲ-ի կողմից առեւտրի ֆինանսավորման ոլորտում Ամերիաբանկի ակտիվ եւ արդյունավետ աշխատանքի շատ կարեւոր գնահատական է: Առեւտրի խթանման ծրագիրը նպաստում է միջազգային արդյունավետ համագործակցությունը, ինչպիսին է մեր գործընկերությունը Banca Popolare di Sondriօ բանկի հետ, որն անմիջական ազդեցություն է գործում մարդկանց եւ համայնքների առօրյայի վրա: Մենք ավելի կընդլայնենք մեր ակտիվ գործունեությունն առեւտրի ֆինանսավորման ոլորտում, ինչը համահունչ է բիզնեսի վարման մեր պատասխանատու քաղաքականությանը, որն ուղղված է Հայաստանի ռեսուրսարդյունավետ եւ էկոլոգիապես կայուն ապագային»:Ամերիաբանկը ստանձնել է երկարաժամկետ պարտավորություն՝ ստեղծելու կայուն միջավայր եւ աջակցելու հաճախորդների անցմանը դեպի ածխածնային չեզոք տնտեսություն: Այդ նպատակով ծրագրերի ֆինանսավորման հարցում բանկը ներդրել է «կանաչ» եւ էկոլոգիապես մաքուր մոտեցում, որը եւ կիրառում է իր ընթացիկ գործունեության մեջ:2009 թվականից ի վեր Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական հաստատությունների եւ խոշոր ներդրողների աջակցությամբ էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի ոլորտում ֆինանսավորել է ավելի քան 225 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի ծրագրեր: 2020թ. Ամերիաբանկը դարձավ առաջին բանկը Հայաստանում, որը տեղաբաշխեց իր «կանաչ» պարտատոմսերը հրապարակային առաջարկի միջոցով եւ տարածաշրջանում ստանձնեց «կանաչ» պարտատոմսերի թողարկման գծով առաջատարը լինելու պարտավորությունը: Tweet Դիտում՝ 19757