Բելառուսի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների պատճառով արգելափակվել է Մինսկի գրեթե ողջ արտահանումը դեպի Եվրամիություն (ԵՄ) եւ Հյուսիսային Ամերիկա։ Այս մասին Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։«Տարեկան այդ գումարը կազմում է մոտ $16-18 միլիարդ: Բնականաբար, մենք չենք կարող կորցնել արտահանման այս ծավալը եւ պետք է այն վերակողմնորոշենք դեպի այլ շուկաներ՝ ասիական, աֆրիկյան, Մերձավոր Արեւելքի եւ Արաբական ծոցի։ Սա այն է, ինչի վրա մենք ներկայումս աշխատում ենք»,- Ռոման Գոլովչենկոյի խոսքերն է մեջբերում RBC-ն:Բելառուսի վարչապետի խոսքով՝ Մինսկը պատժամիջոցները մեկնաբանում է որպես «ոչ թե պարզապես ճնշման գործիք, այլ հիբրիդային ագրեսիա», սահմանափակումների նպատակը, ըստ Գոլովչենկոյի, «երկիրը ծնկի բերելն ու տնտեսապես խեղդելն է, ինչպես նաեւ ուժի կիրառմամբ հասնել որոշ պահանջների կամ պայմանների կատարման»։2020 թվականի օգոստոսին Բելառուսում նախագահական ընտրություններից հետո ԵՄ երկրները եւ Միացյալ Նահանգները պատժամիջոցների մի քանի փուլ են կիրառել Մինսկի դեմ, որոնք տարածվել են պաշտոնյաների, երկրի պետական պարտքի, պետական ընկերությունների, այդ թվում՝ Belavia-ի եւ Belorusneft-ի վրա:Բացի այդ, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ այլ պետությունների կողմից Բելառուսի նկատմամբ սահմանափակումները խստացվել են փետրվարի 24-ին Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Դրանք վերաբերել են էներգետիկ, տրանսպորտային, ֆինանսական եւ այլ ոլորտներին, ինչպես նաեւ վիզային քաղաքականությանը։ Tweet Դիտում՝ 4229