«Մեծ յոթնյակ»․ Սովի վտանգը շարունակում է իրական սպառնալիք մնալ

14.05.2022 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#G7 #պարենային անվտանգություն
«Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրների արտաքին գործերի նախարարներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել համաշխարհային պարենային անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացման կապակցությամբ, որն էլ ավելի է սրվել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է G7-ի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է նախօրեին։

«Մենք խորը մտահոգությամբ նշում ենք գլոբալ պարենային անվտանգության աճող խնդիրը, որն էլ ավելի է սրվում ագրեսիվ պատերազմի պատճառով»,- ասված է տեքստում։

«Ներկայումս, երբ սովի վտանգը շարունակում է իրական սպառնալիք մնալ, կարեւոր է հիմք դնել կանխարգելիչ մեխանիզմների ընդունման եւ ընդլայնման համար՝ վաղաժամ գործողությունները խթանելու եւ վատթարագույնը կանխելու նպատակով», - ընդգծել են նախարարները:



Բացի այդ, նշվում է, որ G7-ի ԱԳ նախարարները ողջունում եւ աջակցում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նպատակը՝ ապահովելու, որ հաջորդ հինգ տարիների ընթացքում Երկրի վրա յուրաքանչյուր մարդ պաշտպանված լինի էքստրեմալ եղանակային եւ կլիմայական փոփոխություններից՝ վաղ նախազգուշացման համակարգերի օգնությամբ:

Եզրափակելով՝ «Մեծ յոթնյակ»-ի արտգործնախարարներն ընդգծել են կանխարգելիչ գործողությունների համակարգերի ֆինանսավորման անհրաժեշտությունը:

«Մենք՝ հումանիտար համակարգի առաջատար դոնորներս, ձգտում ենք զգալիորեն մեծացնել մեր ֆինանսական աջակցությունը կանխարգելիչ գործողությունների ծրագրերին: Սա, ի թիվս այլոց, ներառում է նախնական ֆինանսավորում մարդասիրական կազմակերպությունների շրջանակում, միավորված հիմնադրամներում եւ համապատասխան ֆինանսական գործիքներում: Հաշվի առնելով դրանց առանձնահատուկ խոցելիությունն ու խնդիրները՝ մենք մեր ջանքերը կկենտրոնացնենք ձգձգվող ճգնաժամերի եւ կոնֆլիկտային իրավիճակների վրա»,- ամփոփել են G7-ի նախարարները՝ նշելով, որ կօգտագործեն առկա ֆինանսական գործիքները եւ կփնտրեն նոր ֆինանսական լուծումներ՝ իրենց պարտավորությունները կատարելու համար։
Դիտում՝ 8308
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW