Պուտին. Մի շարք երկրներում հնարավոր սովի մեղավորը Արեւմուտքն է
12.05.2022 | 20:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ weacom.ru

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մի շարք պետություններ արդեն կանգնած են սովի վտանգի առջեւ, իսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակման դեպքում ԵՄ-ի համար եւս կարող են անդառնալի հետեւանքներ առաջանալ։ «Դրա մեղքն ամբողջությամբ ընկնում է արեւմտյան երկրների վերնախավերի վրա, որոնք իրենց գլոբալ գերակայությունը պահպանելու համար պատրաստ են զոհաբերել մնացած աշխարհը»,- ընդգծել է Պուտինը։
Ռուսաստանի նկատմամբ «պատժամիջոցային մոլեգնություն» քաղաքականության շարունակությունը Եվրամիության քաղաքացիների եւ աշխարհի ամենաաղքատ երկրների համար անդառնալի հետեւանքների կհանգեցնի, ասել է Պուտինը։
Նա նշել է, որ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները հարվածում են այն երկրների տնտեսություններին, որոնք դրանք սահմանում են։ Առաջին հերթին, ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը, դա երեւում է Եվրոպայում գնաճի կտրուկ աճից. առանձին երկրներում այն արդեն մոտեցել է տարեկան 20%-ին, իսկ ընդհանուր առմամբ Եվրագոտում ապրանքների գներն աճել են ավելի քան 11%-ով։
Միաժամանակ, ըստ Պուտինի, Ռուսաստանը վստահորեն հաղթահարում է արտաքին մարտահրավերները՝ վերջին տարիների պատասխանատու մակրոտնտեսական քաղաքականության, տնտեսական ինքնիշխանության, տեխնոլոգիական եւ պարենային անվտանգության ամրապնդման համակարգային որոշումների շնորհիվ։
«Մեր արտադրական ընկերություններն անբարեխիղճ գործընկերների հեռանալուց հետո աստիճանաբար զբաղեցնում են ներքին շուկայում ազատված հատվածները, ներառյալ՝ առօրյա սպառողական ապրանքները, արդյունաբերական եւ սերվիսային սարքավորումները, շինարարական եւ գյուղատնտեսական տեխնիկան»,- ասել է ՌԴ նախագահը։
Վերջին լուրեր
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: