«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի ներկայացուցիչները ներկայացրել են ARARAT-DEALING համակարգը

26.09.2008 | 14:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի վարչության նախագահի տեղակալ Արթուր Հակոբյանը եւ բանկի դիլինգային կենտրոնի## տնօրեն Դավիթ Հարությունյանն այսօր Երեւանում ներկայացրել են այս շաբաթ գործարկված ARARAT-DEALING համակարգը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Արթուր Հակոբյանը նշել է, որ համակարգի հիմնական առավելությունն այն է, որ բանկի հաճախորդը ինտերնետին միացված համակարգչի կամ բջջային հեռախոսի օգնությամբ կարող է փոխանակել ցանկացած տարադրամ:

Համակարգն ունի նաեւ տեղեկատվական բաժին, որտեղ տեղադրվում են ֆինանսական համակարգում որոշումներ ընդունելու վրա ազդող նորություններն ու վերլուծական նյութերը, ինչպես նաեւ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի կանխատեսումները:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի դիլինգային կենտրոնի տնօրեն Դավիթ Հարությունյանը պատմել է համակարգի աշխատանքի սկզբունքի մասին. «Հաճախորդի հայտը ուղղվում է դիլերին, ապա օպերատորին, որից հետո հաշվի մնացորդի վրա արտացոլվում են փոփոխությունները: Միաժամանակ հաճախորդը հետեւում է մեկ րոպեից քիչ տեւող գործարքի ողջ ընթացքին»:

Դիտում՝ 7498

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW