Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում տեղի է ունեցել “ԻՄԷՔՍ Գրուպ” ընկերության անվանական արժեկտրոնային## պարտատոմսերի թողարկման շնորհանդեսը:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ընկերության նախագահ Նորայր Խաչատրյանը շնորհանդեսի ընթացքում ասել է, որ պարտատոմսերի թողարկումը թույլ կտա մեծացնել ընկերության շրջանառությունը եւ բարձրացնել նրա “ժողովրդականությունը”:Ընկերության պարտատոմսերի բաց բաժանորդագրությունը սկսվել է սեպտեմբերի 15-ին եւ շարունակվելու է մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ը, իսկ տեղաբաշխումը կկայանա 2008թ.-ի հոկտեմբերի 13-15-ը` համաձայն բաժանորդագրության արդյունքների: Թողարկման տեղաբաշխողը “Ամերիաբանկն” է, որը Հայաստանում առաջին անգամ իրականացնում է պարտատոմսերի թողարկման մրցակցային մեխանիզմ, ինչը նշանակում է, որ պարտատոմսերը տեղաբաշխվելու են ըստ ներդրողների կողմից առաջարկվող եկամտաբերության, սակայն ոչ ավել քան 11.50%: Պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազ. դրամ է, ընդհանուր ծավալը` 1 մլրդ դրամ, թողարկված պարտատոմսերի քանակը` 100 հազ. հատ, շրջանառության ժամկետը` 24 ամիս, արժեկտրոնային տոկոսադրույքը` 11.50%: Արժեկտրոնները վճարվելու են եռամսյակային պարբերականությամբ: Ներդրողները եւս վաղաժամկետ պարտատոմսերի մարման (փութ օպցիոն) հնարավորություն ունեն` տեղաբաշխումից մեկ տարի հետո:Պարտատոմսերի ազդագիրը հրապարակվել է www.ameriabank.am եւ www.idealsystem.am ինտերնետային կայքերում:Ներդրողները պարտատոմսերի ազդագիրը կարող են ձեռք բերել “Ամերիաբանկում” /հասցե` Վ. Սարգսյան 2, ք. Երեւան/, եւ/կամ ՙԻՄԷՔՍ Գրուպում՚ /հասցե` Թբիլիսյան խճուղի 25/: Tweet Դիտում՝ 6621