“Նորվիկի” հաճախորդները կարող են օգտվել “Տանդեմ” տերմինալներից

25.09.2008 | 12:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Նորվիկ” ունիվերսալ վարկային կազմակերպության հաճախորդները## հնարավորություն են ստացել վարկային վճարումները կատարել “Տանդեմ Փեյմենթս” ընկերության “Տանդեմ” տերմինալների միջոցով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Նորվիկի” մարքեթինգի բաժնում, “Տանդեմ Փեյմենտթսը” երկրորդ վճարային համակարգն է, որի հետ համագործակցում է կազմակերպությունը: Մասնավորապես, 2008 թվականի սեպտեմբերի 1-ից “Նորվիկի” հաճախորդները սպառողական վարկերը կարող են մարել Telcell Համակարգի վճարային տերմինալների միջոցով:

Ընկերությունում նշել են, որ ինքնասպասարկման տերմինալներին միանալը “Նորվիկին” թույլ է տալիս արդյունավետորեն կազմակերպել սպառողական վարկերի ձեւակերպման գործընթացը անմիջապես առեւտրական կետերում:

Դիտում՝ 7817

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW