Յունիբանկի աջակցությամբ վերակառուցվել է սահմանամերձ Նռնաձորի մարզադաշտը

11.05.2022 | 10:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Նռնաձոր #Գուրգեն Ղուկասյան
Մեղրի համայնքի սահմանամերձ Նռնաձոր գյուղում մայիսի 8-ին տեղի է ունեցել դպրոցին կից վերակառուցված բացօթյա մարզադաշտի բացման արարողությունը: Աշխատանքներն իրականացվել են Յունիբանկի ֆինանսական աջակցությամբ:
 
Մարզադաշտի բացման արարողությանը ներկա էին Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, տարածաշրջանի հոգեւոր հայր տեր Ռաֆայելը, Նռնաձոր գյուղի վարչական ղեկավար Ալեքսան Բոյաջյանը, Մեղրիի Զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սաքապետոյանը, Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ Գուրգեն Ղուկասյանը, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները եւ գյուղի բնակիչները:
 
«Տեւական ժամանակ է, ինչ Յունիբանկը սահմանամերձ շրջաններում իրականացնում է դպրոցների աջակցման իր ծրագիրը: Մեր անմիջական մասնակցությամբ մարզերի դպրոցներում բացվել են տասնյակից ավելի համակարգչային դասարաններ, «Արմաթ» լաբորատորիաներ, վերակառուցվել են մարզադաշտեր, եւ այլն: Այս անգամ մեծ սիրով ընդունեցինք Մեղրիի զարգացման հիմնադրամի առաջարկը՝ աջակցել Նռնաձորի մարզադաշտի վերակառուցմանը: Երիտասարդ սերնդի մասին հոգ տանելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է»,- նշել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի Վարչության նախագահի տեղակալ Գուրգեն Ղուկասյանը:
 
«Անգամ փոքր ուշադրությունը կարեւոր է եւ ոգեւորիչ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին, մասնավորապես Յունիբանկի ղեկավարությանը, ովքեր աջակցեցին այս նախագծի կյանքի կոչմանը: Փոքր քայլերով, բայց հաստատակամ գնում ենք մեր նպատակների իրագործմանը, այն է՝ հզոր ու շեն սահմանամերձ գյուղեր, հաղթանակած Հայրենիք»,- բացման հանդիսավոր արարողությանն ասել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սաքապետոյանը:
 
«Ծրագրի նպատակն էր՝ Նռնաձոր գյուղում ունենալով ժամանակակից ու հարմարավետ մարզադաշտ՝ զարկ տալ մասսայական սպորտին, ստեղծել երեխաների ժամանցի համար եւս մեկ հնարավորություն: Ծրագիրը կրում էր նաեւ սոցիալական բաղադրիչ՝ շինարարական աշխատանքներում ներգրավված էր Նռնաձոր գյուղի բնակչությունը:
 
Միջոցառումն ավարտվեց Մեղրիի Մարզամշակութային կենտրոնի սաների երաժշտական համարներով եւ հյուրասիրությամբ»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 2443
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW