Citibank-ը հաշիվ է բացել Նյու Յորքում Ռուսաստանի հյուպատոսության համար

07.05.2022 | 10:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Citibank #ՌԴ հյուպատոսություն #Վյաչեսլավ Սլավկին
Ամերիկյան Citibank-ը հաշիվ է բացել Նյու Յորքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության համար, ՏԱՍՍ-ին հայտնել է գլխավոր հյուպատոսի պաշտոնակատար Վյաչեսլավ Սլավկինը։

«Այս շաբաթ մեզ հետ կապվեցին Citibank-ից եւ հաստատեցին հաշվի բացումը: Այժմ մենք վերականգնում ենք չեկերը։ Ֆորմալ կերպով բանկը մեզ համար հաշիվ է բացել, ստուգել ենք՝ իսկապես աշխատում է»,- ասել նա։



Ավելի վաղ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը տեղեկացրել էր, որ Նյու Յորքում եւ Հյուսթոնում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների հաշիվները փակվել են Bank of America-ի կողմից, «դեսպանատունը գործնականում շրջափակման մեջ է»։

Նա նաեւ նշել էր, որ դեսպանատան աշխատակիցները գրավոր եւ հեռախոսային սպառնալիքներ են ստանում՝ ընդգծելով, որ «Վաշինգտոնի գործողությունները միանգամայն հասկանալի են ռուսաֆոբիայի համատեքստում, որը ներկայումս տարածվում է ԱՄՆ-ում»։
Դիտում՝ 9928

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW