Bank of America-ն փակել է ԱՄՆ-ում ՌԴ հյուպատոսությունների հաշիվները
25.04.2022 | 09:21 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ molva33.ru

Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում նախօրեին հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ դեսպանատան աշխատակիցները գրավոր եւ հեռախոսային սպառնալիքներ են ստանում։ «Ժամանակին նույնիսկ փակվեց դեսպանատան ելքը, բազմաթիվ ցույցեր եղան, վանդալության դեպքեր են գրանցվել, ներկ էին լցրել»,- հավելել է ՌԴ դեսպանը։
Վաշինգտոնի գործողությունները միանգամայն հասկանալի են ռուսաֆոբիայի համատեքստում, որը ներկայումս տարածվում է ԱՄՆ-ում, նշել է Անտոնովը։
Նա ընդգծել է, որ այսօր խոսքը նոր աշխարհակարգի մասին է, որը ստեղծվել է ամերիկյան կանոններով եւ մերժվել է Ռուսաստանի կողմից։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: