Տան վարկավորման ամբողջ գործընթացը` առանց բանկ գալու. առաջին անգամ Հայաստանում

06.05.2022 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #estate.ameriabank.am
Ամերիաբանկն իր հաճախորդների համար առաջինը Հայաստանում ներկայացնում է տան վարկավորման ամբողջական օնլայն հարթակը:

https://estate.ameriabank.am/ հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, եւ անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու:

Պարզապես անհրաժեշտ է ներկայացնել օնլայն հայտ եւ վարկի տրամադրման հաստատումը ստանալու դեպքում տրամադրել անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, օնլայն ստորագրել պայմանագրերը եւ այցելել միայն նոտարական գրասենյակ` գործընթացը վերջնականացնելու համար:

«Ի դեպ, հարթակի միջոցով վարկի համար կարելի է դիմել նաեւ համավարկառուի հետ` հրավիրելով նրան միանալու վարկային հայտին. համավարկառուին պարզապես անհրաժեշտ կլինի հաստատել հրավերը եւ անցնել նույն քայլերը:

https://estate.ameriabank.am/ միջոցով արդեն բնակարան են ձեռք բերել բազմաթիվ հաճախորդներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 6735

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW