Յելենը խոստովանել է՝ ՌԴ ԿԲ-ի դեմ սահմանափակումներ կիրառելը հեշտ քայլ չէր
05.05.2022 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ assets.io

«Մենք շատ հազվադեպ ենք պատժամիջոցներ կիրառել այլ երկրների կենտրոնական բանկերի դեմ, կարծում եմ, միայն Իրանի եւ Հյուսիսային Կորեայի դեպքում է դա եղել, եւ Ռուսաստանի նկատմամբ նման քայլի գնալու որոշումը հեշտ չէր»,- ասել է Յելենը Wall Street Journal թերթի հարթակում կազմակերպված առցանց քննարկման ժամանակ:
Ընդհանուր առմամբ գնահատելով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը՝ նա վստահություն է հայտնել, որ այդ սահմանափակումները «էական ազդեցություն են ունեցել Ռուսաստանի տնտեսական հեռանկարների վրա, այդ թվում՝ երկարաժամկետ»։
Prime գործակալության փոխանցմամբ՝ Յելենն անդրադարձել է նաեւ դեպի Եվրամիություն (ԵՄ) ռուսաստանյան նավթի մատակարարումների նախատեսվող էմբարգոյին։ ԱՄՆ Ֆինանսների նախարարության ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է համագործակցել ԵՄ երկրների հետ՝ նման քայլի իրականացման դեպքում նավթի գների զգալի աճը կանխելու համար։
«Հաջորդ տարվա ընթացքում մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի Ռուսաստանը չստանա նավթային եկամուտներ համաշխարհային շուկաներում՝ միաժամանակ թույլ չտալով նավթի գների զգալի աճ»,- ասել է Ջանեթ Յելենը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: